Համաշխարհային կինոտիրույթում հայտնվել է հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի նոր ֆիլմը՝ «Poor things»։ Ռուսական վարձույթում այն անվանել են «Խեղճ դժբախտները», թեեւ ռուսերեն ամենաճիշտ թարգմանությունը կլիներ մեկ բառով՝ «Խեղճերը»:
Սթիմփանք ոճով այս օրիգինալ ֆիլմը դուր կգա անսովոր կինոյի բոլոր սիրահարներին: Ոգեւորված դիտողը գիտի, որ Յորգոս Լանտիմոսի ոճը շատ կոնկրետ է եւ փոխաբերական: Նրանց համար, ովքեր առաջին անգամ են ծանոթանում ռեժիսորի աշխատանքին կամ դիտում են ֆիլմը պատահականության սկզբունքով, այն կարող է տարօրինակ եւ, նույնիսկ, խելահեղ թվալ։ Ֆիլմն ավելի հետաքրքիր է դարձնում գեղեցկուհի Էմմա Սթոունը, ով խաղում է գլխավոր հերոսուհու դերը։ Դերասանական կազմում են նաեւ Ուիլեմ Դեֆոն եւ Մարկ Ռուֆալոն։
Անիմաստ է վերապատմել սյուժեն, որպեսզի այն հեռուստադիտողին չվախեցնի իր անհեթեթությամբ։ Եթե դիտել եք նույն ռեժիսորի «Լոբստեր» ֆիլմը, ապա կհասկանաք նույն սեւ հումորը, աբսուրդը եւ հեգնանքը:
Չնայած բազմաթիվ մրցանակներին, զարմանալի չէ, որ ֆիլմը չի ցուցադրվել շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ «Խեղճ դժբախտները» լայն լսարանի համար ֆիլմ չէ։ Եվ դա բացատրվում է մի շարք իրական փաստարկներով։ Նախ, ֆիլմն արժե դիտել, եթե արդեն ծանոթ եք ռեժիսորի ոճին։ Երկրորդ, ֆիլմը դիտելը հատուկ տրամադրություն է պահանջում. այն չի լուսավորի ձանձրալի երեքշաբթի երեկոն եւ չի լինի փրկություն հանգստյան օրերին։
Քմահաճ ֆիլմ՝ մահվան, հարության, երկակի ստանդարտների եւ կարծրատիպերի մասին. այն ծաղրում է ամեն ինչ՝ ծանոթ եւ «նորմալ»՝ հեռուստադիտողին ընկղմելով նախապաշարմունքներից զերծ աշխարհում: Նրանք, ովքեր աշխարհը բաժանում են սեւի եւ սպիտակի, ճշտի եւ սխալի, պետք է «զգուշանան» այս կինոնկարից, քանի որ այն կարող է չափազանց ուժեղ պաշտպանողական ռեակցիա առաջացնել:
Ֆիլմը, իհարկե, նախատեսված չէ ընտանեկան դիտման համար, ուստի այն պետք է ընկալել որպես ինչ-որ երկիմաստ գիրք՝ ժանրի սիրահարների համար, որը կարծես, թե լավն է, բայց այն, ամենայն հավանականությամբ, խորհուրդ չէիք տա ընկերներին եւ ծանոթներին: Բացառությամբ, թերեւս, ամենաթեժ ընկերոջից:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ