Իսկական սեր գոյություն ունի: Եվ դա ապացուցում է Կալիֆոռնիայի մի կնոջ հուզիչ պատմությունը․ նա ամեն տարի Սուրբ Վալենտինի օրը ծաղկեփունջ է ստանում՝ մի քանի տարի առաջ կյանքից հեռացած իր ամուսնուց։
Ջոն ու Դիանա Մեվերները ծանոթացել են ավագ դպրոցում, երբ նրանք 16 տարեկան էին։ Նրանք ամուսնացել են, ունեցել երեք երեխա եւ միասին երջանիկ ապրել 47 տարի, մինչեւ Ջոն Մեվերի մահը՝ 2017 թվականին:
Սակայն նրանց սիրո պատմությունն այսքանով չի ավարտվել։ Այն շարունակվել է չորս ամիս անց, երբ Դիանը 2018 թվականի Սուրբ Վալենտինի օրը իր դռան մոտ ծաղկեփունջ է հայտնաբերել իր հանգուցյալ ամուսնուց: «Ամեն տարի հայրիկիցս ծաղկեփունջ է հայտնվում նրա շեմին»,- CNN-ին ասել է զույգի դուստրը՝ Մարիլե Հերդը։ «Կարծում եմ՝ սա ամենառոմանտիկ պատմություններից մեկն է, որ երբեւէ լսել եմ իմ կյանքում»։
Փունջը միշտ բաղկացած է լինում կարմիր վարդերից եւ սպիտակ շուշաններից, որոնք, ըստ Դիանայի, խորհրդանշում են զույգի սերը միմյանց հանդեպ։ Հավաքածուն ներառում է նաեւ նույն բացիկը, որի վրա գրված է. «Ես միայն մեկ սիրտ ունեմ, եւ դա դու ես: Դու միշտ կլինես իմ Վալենտինը»:
«Երբ նա ծաղիկներ է ստանում, դուք պետք է տեսնեք նրա դեմքի ժպիտը: Նա,ուղղակի, լցվում է անհավատալի ուրախությամբ։ Նա, պարզապես, գիտի, որ իր սիրելին իր կողքին է»,-ասում է Հերդը,-«Իսկական սեր գոյություն ունի. Սերը կարող է գոյություն ունենալ կյանքի եւ մահվան մեջ: Հայրս իսկական ռոմանտիկ էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին