Միանգամից երկու արտիստի մեծ մենահամերգ, որոնց երաժշտասերները վաղուց սպասում էին։ Նախորդ շաբաթ Էրիկ Կարապետյանը ելույթ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ավելի քան 10 հազար հանդիսատեսի առջեւ։ Սա երգչի երկրորդ մեծ մենահամերգն էր Երեւանում․ առաջինը տեղի էր ունեցել 2015 թ-ին։ Համերգից հետո Էրիկն իր տպավորություններով եւ օրվա լուսանկարներով ու տեսանյութով կիսվել է ինստագրամյան իր էջում։ «Այն ինչ կատարվեց, կարծես, իրական չլիներ…
Խոսքերս չեն հերիքի, որպեսզի նկարագրեմ ապրումներս ու այն, ինչ զգացի բեմում կանգնած՝ ձեր առջեւ.... Կարճ ասած` դեռ շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` իմ կողքին լինելու համար, այդքան շատ սեր ու թեւ տալու համար։ Խոնարհվում եմ Ձեր առջեւ»,-գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրորդ սպասված համերգը Սիրուշոյինն էր, որի առաջին ու բացառիկ մանրամասները ներկայացրել էր NEWS.am STYLE-ը։ Երգչուհու առաջին համերգը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ու նվիրված էր Սիրո տոնին։ Քանի որ համերգի տոմսերն անմիջապես սպառվել էին, երգչուհին եւս մեկ անակնկալ մատուցեց իր հանդիսատեսին՝ նույն ծրագրով ելույթ ունենալով նաեւ փետրվարի 16-ին։ Համերգները տեղի են ունեցել Dvin Music Hall-ում։ NEWS.am STYLE-ը ներկայացրել էր նաեւ բացառիկ կադրեր համերգին նախորդող փորձերից, որտեղ կտեսնեք նաեւ երգչուհու որդիներին, որոնք եկել էին աջակցելու մայրիկին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես ու ԴՈւՔ, ու թող խոսեն, ես ու ԴՈւՔ, ու թող սպասեն։ Լավագույն, անփոխարինելի հանդիսատես..․»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Սիրուշոն։
Սիրուշոն նաեւ կիսվել է մի տեսանյութով, որում կրտսեր որդին՝ Միքայելը, պարում է իր՝ «Վույ աման» կատարման ներքո։
Посмотреть эту публикацию в Instagram
Անդրեն եւս ուրախացրել է իր հետեւորդներին, բայց նրա դեպքում՝ անձնական լուրով։ Երգիչը Սիրո տոնին իր եւ կնոջ՝ Անի Օհանյանի համատեղ տեսանյութն էր հրապարակել, որում ներկայացրել էր ոչ միայն իրենց նոր երգը, այլեւ հայտնել, որ ծնողներ են դառնալու։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի ուշ Անդրեն կիսվել է իր եւ մայրանալ պատրաստվող կնոջ նոր լուսանարներով։ Նա նշել է, որ ինքն ու Անին շնորհակալ են բոլոր բարեմաղթանքների համար, ու հետեւորդներին առաջարկել գուշակել իրենց երեխայի սեռը։
Посмотреть эту публикацию в Instagram
Արման Նշանյանը եւ Թիլ Շվայգերը հանդիպել են․ այս անգամ՝ Բեռլինում։ Դերասանն իրենց համատեղ լուսանկարներով է կիսվել եւ հայտնել, որ «ֆանտատիկ ընկերներով» աշխատում են։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեկ այլ լուսանկարում ինքն ու Շվայգերը վերջինի տանն են։ Հետեւի ֆոնին Միքի Ռուրկի լուսանկարով պաստառ է, որն, Արմանի խոսքով, ստորագրել է անձամբ Ռուրկը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաղորդավար Արման Մարգարյանն օրինականացրել է հարաբերությունները սիրելիի հետ։ Արմանն այս մասին որեւէ մեկնաբանություն չի արել, սակայն Instagram-ի Story բաժնում կիսվել է լուսանկարներով, որոնցում երեւում են զույգի մատանիներն ու ամուսնության վկայականը։
Միհրան Ծառուկյանը, ցավոք, վատ լուրով է կիսվել։ Նա տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է իր տատիկը։ Երգիչն ինստագրամյան Story բաժնում արխիվային տեսանյութ է հրապարակել։ «Լույսերի մեջ մնաս, իմ ամենա-ամենասիրելի Սվետա տատիկ։ Քեզ շատ-շատ ենք կարոտելու։ Աշխարհի ամենաբարի իմ Սվետա տատիկ»,-գրել է Միհրանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել