Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Քրիստեն Ստյուարտը մեկնաբանել է իր սկանդալային լուսանկարը՝ Rolling Stone ամսագրի շապիկին

12:03, 20 փետրվարի

«Մթնշաղ» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը մեկնաբանել է Rolling Stone ամսագրի շապիկի իր լուսանկարը, որը հակասական կարծիքներ է առաջացրել երկրպագուների շրջանում։

33-ամյա դերասանուհին երաժշտության եւ մշակույթի մասին ամերիկյան հրատարակության մարտի համարի շապիկին հայտնվել է բավական սադրիչ կերպարով՝ բաց ժիլետով եւ շորտերով։ Թեեւ Ստյուարտի երկրպագուներից շատերը հավանել են լուսանկարը, ավելի պահպանողականներն իրենց հակակրանքն են արտահայտել շապիկի վերաբերյալ:

«Կնոջ մարմինը, որը պարտադրում է ցանկացած տեսակի սեքսուալություն, որը նախատեսված չէ բացառապես  տղամարդկանց համար, դիսկոմֆորտ է առաջացնում, ուստի ես շատ գոհ եմ դրանից»,-ասել է Ստյուարտը: Նա նշել է, որ հաճույք է ստանում կանացիության ուսումնասիրությունից եւ ավանդական կարծրատիպերը կոտրելուց: «Նորմալ է տարբեր լուսանկարներ անելն ու դրանք խառնելն այնպես, որ մարդկանց համար անսովոր լինի»,-հավելել է նա:

Շուտով Ստյուարտը կնկարահանվի «Սիրային սուտն արյուն է» ռոմանտիկ թրիլերում, որի ռեժիսորը Ռոուզ Գլասն է:

Ֆիլմը ներկայացնում է մարզասրահի մենեջեր Լուին (Սթյուարտ), ով սիրահարվում է բոդիբիլդեր Ջեքիին (Քեթի Օ'Բրայեն), երբ Լաս Վեգասում նրանց ճանապարհները խաչվում են։ Զույգը խնդիրներ ունի Լուի հոր (Էդ Հարիս) հետ, որը զենքի վաճառող է եւ ղեկավարում է տեղական հանցագործ խմբավորումը։

Խոսելով իր մասնակցությամբ նոր ֆիլմի մասին՝ Ստյուարտը, ով իրեն համարում է բիսեքսուալ, ասել է, որ կարծում է, որ ԼԳԲՏ+ ֆիլմեր պետք է նկարահանվեն, որպեսզի առաջ մղեն այդ օրակարգը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել