Քարի օգտագործումը որպես շինանյութ կարող է ճարտարապետությունը դարձնել ավելի հաճելի ինչպես շինարարության, այնպես էլ ապրելու համար, հավաստիացնում է ինժեներ Թրիստրամ Քարֆրեն, որն աշխատում է Բարսելոնայի Sagrada Familia տաճարի վրա։
«Stone Age 2.0»-ի հարցազրույցում Քարֆրեն նշել է, որ քարի պոտենցիալը ճարտարապետությունում դուրս է գալիս այն շրջանակներից, ինչին սովորաբար այն հանգեցնում են ժամանակակից դիզայնում՝ շքեղ երեսապատող նյութ։
«Քարը դարձել է շքեղ երեսպատման նյութ, անկախ այն բանից՝ օգտագործվում է այն որպես անձրեւից պաշտպանության միջո՞ց, թե՞ հատակի սալիկ»,- ասելէ Քարֆրեն։ «Մենք պետք է քարը վերածենք շքեղ նյութից օգտակարի եւ ցուցադրենք նրա պոտենցիալը»։
Նրա կարծիքով՝ քարի վերադարձը շինարարություն բազմաթիվ առավելություններ է տալիս, որոնցից ամենաակնհայտները կապված են նրա բնական նյութ լինելու հատկանիշների հետ։ «Շինարարական քարի հիմնական առավելությունն այն է, որ դա ունիվերսալ, բնական, ցածրածխածնային եւ գեղեցիկ նյութ է»,- ասել է Քարֆրեն։ «Այն նաեւ կարող է փոխել շինարարության ընթացքը եւ հանգեցնել մի կոնստրուկցիայի ստեղծման, որը համադրում է բնական նյութերը, ավանդական վարպետությունն ու թվային արտադրությունը, որպեսզի ստեղծի շենք, որին մարդիկ ավելի լավ կվերաբերվեն, որը մեծ բավականություն եւ բարեկեցություն կպարգեւի»։
Քարֆրեն այս հավատը սեփական փորձով ցուցադրում է Sagrada Familia տաճարում, որտեղ Arup-ի նրա թիմը աշխատում է ճարտարապետ Անտոնիո Գաուդիի հանրահռչակ նախագծի վրա։
Նրա թիմը հրավիրվել է Sagrada Familia-ի հիմնադրամի կողմից, որպեսզի օգնի արագացնել շինարարությունը եւ նվազեցնի բազմաթիվ վիթխարի տարրերից մեկի՝ Կույս Մարիայի աշտարակի քաշը, եւ միաժամանակ «հավատարիմ մնա Գաուդիի տեսլականին»։
«Բազիլիկան, իհարկե, հիմնականում կառուցված է քարից՝ որպես մոնումենտալ շարվածք, գրեթե այնպես, ինչպես մեծ եկեղեցիներն ու տաճարները»,- նշել է նա։ «Բայց հիմնադրամը ձգտել է արագացնել շինարարությունը, եւ նա պետք է նվազեցներ գլխավոր աշտարակներից մեկի՝ Մարիայի Աշտարակի քաշը, որը պահում է շատ ավելի փոքր եկեղեցու համար կառուցված դամբարանը՝ նախագծված Ֆրանչեսկո Վիլյարի կողմից մինչեւ Գաուդիի նշանակումը»։
Այս նպատակին հասնելու համար Arup ընկերությունը օգտագործել է շինարարության ժամանակակից մեթոդներ եւ մշակել շինարարական համակարգ հավաքովի քարե պանելների հիման վրա։
«Ճարտարապետների եւ Sagrada Familia-ի շինարարների ու 2BMFG ինժեներների հետ միասին մենք մշակել ենք հավաքովի քարե պանելների օգտագործման հայեցակարգ՝ հետագա ձգմամբ, որոնք կարելի կլիներ զանգվածաբար արտադրել օբյեկտի սահմաններից դուրս, իսկ հետո արագ հավաքել տեղում»,- բացատրել է Քարֆրեն։
Շնորհիվ այդ քարե պանելների օգտագործման՝ ավանդական քարե բլոկների փոխարեն, յուրաքանչյուր բաղադրիչի հաստությունը նվազել է՝ մոտ 1 200 միլիմետրից հասնելով 300-ի, երաշխավորելով, որ աշտարակը կգտնվի «սկզբնական դամբարանի հիմքի կրող կարողության սահմաններում»։
Քարֆրեի խոսքով՝ քարե շինարարության ոլորտի ձեռքբերումները, որոնք առաջին անգամ դրսեւորվել են Sagrada Familia-ում, ի ցույց են դնում, թե ինչպես կարելի է արդյունավետորեն վերադարձնել քարը ժամանակակից ճարտարապետություն։
Մասնավորապես, նա հուսով է, որ դա ուշագրավ կլինի եւ ցույց կտա, թե ինչպես կարելի է օգտագործել ու բարձրացնել քարի բնական ամրությունը այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսին են հաջորդական ձգումները։
«Բացի սովորական պողպատե եւ բետոնե կոնստրուկցիաների ածխածնային տարողականության նվազումից, քարե պանելների օգտագործմամբ շինարարությունը՝ հետագա ձգման օգնությամբ, կարող է լինել ավելի արագ, ավելի էժան, թեթեւ եւ երկարակյաց»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»