Ձմեռային, գրեթե, ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում եւ կրելով միայն սպիտակ վարտիքներ, տղամարդկանց ամբոխը պայքարում է միմյանց դեմ՝ թալիսմանը ձեռք բերելու համար։ Սա ճապոնական Սոմին-Սայի փառատոնն է, որն ավելի հայտնի է, որպես «մերկ տղամարդկանց տոն», հաղորդում է CNN-ը:
Սակայն միջոցառումը, որը շարունակվում էր ավելի քան 1000 տարի, անցած շաբաթ վերջին անգամ է անցկացվել՝ վերջ դնելով ճապոնական ավանդույթին։ Պատճառը երկրի ծերացող բնակչության ճգնաժամն է:
Փառատոնի կազմակերպիչները խոստովանել են, որ չեն կարողացել երիտասարդ մասնակիցների գտնել, որպեսզի կարողանան թուլացնել ճնշումը տեղի տարեց բնակիչների վրա, ովքեր չեն կարողանում հաղթահարել ծեսի պահանջները: «Այս որոշումը կապված է փառատոնի մասնակիցների ծերացման եւ իրավահաջորդների բացակայության հետ», - գրել է Կոկուսեկիջի տաճարի գլխավոր քահանա Դայգո Ֆուջինամին:
Ճապոնիայի բնակչությունը 1980-ականների տնտեսական բումից ի վեր անհամեմատելի նվազել է, պտղաբերության մակարդակը կազմում է 1,3, ինչը շատ ցածր է 2,1 մակարդակից, որն անհրաժեշտ է կայուն բնակչություն պահպանելու համար:
Ավելի քան մեկ տասնամյակ Ճապոնիայում մահացության դեպքերը նույնպես գերազանցում են ծնունդներին՝ աճող մարտահրավեր դառնալով աշխարհի չորրորդ խոշոր տնտեսության առաջնորդների համար:
Սոմին-Սային երկրում անցկացվող «մերկ տղամարդկանց» երեք խոշոր փառատոններից մեկն է։ Այն անցկացվում էր ամեն տարի լուսնային Նոր տարվա յոթերորդ օրը, Կոկուսեկիջի տաճարում, Իվատե պրեֆեկտուրայի հյուսիս-արեւելքում:
NHK ազգային հեռարձակողը հայտնում է, որ այն սիրված էր ինչպես զբոսաշրջիկների կողմից, ովքեր ցանկանում էին տեսնել ծեսը, այնպես էլ տեղացիների, ովքեր ցանկանում էին գալիք բարգավաճ տարի։ Ենթադրվում է, որ այն գրավել է մոտ 3000 այցելուի։
Միջոցառումը հայտնի է դարձել որպես «մերկ փառատոն», քանի որ արական սեռի մասնակիցները կրում են միայն ճապոնական վարտիքներ, որոնք կոչվում են «ֆունդոսի», եւ մի զույգ սպիտակ գուլպաներ, որոնք կոչվում են «թաբի»:
Այս տարվա փառատոնին հավաքվել էին հարյուրավոր մասնակիցներ, որոնք կրում էին քառակուսի լապտերներ, որոնց վրա գրված էր «Օրհնություն», եւ վանկարկում էին «Jasso joyasa!» (չար, հեռացիր)՝ սուզվելով Յամաուչիգավա գետի սառը ջրերի մեջ՝ մարմինը մաքրելու համար: Հետո տաճարներում աղոթում էին առողջության եւ բերքի համար, իսկ երեկոյի գագաթնակետը փայտե թալիսմանների տոպրակի համար կռիվն էր։
Այս տարվա «մենամարտում» հաղթող է ճանաչվել տեղի բնակիչ, փառատոնի պահպանության ասոցիացիայի անդամ, 49-ամյա Կիկուչի Տոշիակին։ «Ցավալի է, որ փառատոնն ավարտվում է։ Ես մասնակցեցի այն հույսով, որ սա կլինի հիշարժան փառատոն»,-NHK-ին ասել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում