Այուրվեդիկ ըմպելիքը, որը պատրաստված է քրքումից եւ կոճապղպեղից, կօգնի նիհարելուն։ Ըստ The Health կայքի՝ ամեն առավոտ դատարկ ստամոքսին այս ըմպելիքը խմելը բազմաթիվ առողջական օգուտներ ունի եւ հիանալի հավելում է նրանց համար, ովքեր փորձում են նիհարել: Որո՞նք են դրա առավելությունները:
Բնական միջոցներով խթանում է նյութափոխանակությունը
Կուրկումինով հարուստ քրքումը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, իսկ կոճապղպեղը դեր է խաղում սննդանյութերի մարսողության եւ յուրացման գործընթացում՝ սկսելով նյութափոխանակությունը։
Վերահսկում է քաղցը
Քաշի ավելացմանը նպաստող ամենավտանգավոր գործոններից մեկը սովի զգացումն է։ Քրքումով եւ կոճապղպեղով ըմպելիքն ունի կախարդական ուժ, որը կարող է թուլացնել սովի հանկարծակի «նոպաները»: Հագեցնելով սննդի հանդեպ ձեր ցանկությունը եւ կրճատելով խորտիկների ժամանակը, այս հզոր ըմպելիքը կարգավորում է ձեր կալորիաների ընդունումը:
Հարուստ է հակաօքսիդանտներով
Քրքումը եւ կոճապղպեղը, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ, ձեր «դաշնակիցներն են» օրգանիզմում բորբոքման դեմ պայքարում, ինչը հաճախ քաշի ավելացման պատճառ է դառնում՝ խոչընդոտելով քաշի կորստի ձեր ջանքերը: Դրանց ուժը կարող է օգնել ձեր մարմնին ավելի արագ այրել ճարպը՝ նվազեցնելով բորբոքման մակարդակը:
Սա նիհարելու հիանալի միջոց է՝ օրգանիզմն օրական առնվազն մեկ անգամ մաքրելու դեպքում: Բժշկական լեզվով սա կոչվում է դետոքսիկացիա: Մարմնի դետոքսիկացումը հսկայական դեր է խաղում քաշի կորստի հարցում: Քրքումի եւ կոճապղպեղի ըմպելիքներն ունեն բնական դետոքսիկացնող հատկություն, որը դուրս է մղում լյարդից տոքսինները եւ բարելավում ընդհանուր առողջությունը:
Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը
Քրքումի եւ կոճապղպեղի համադրությունը օգնում է հավասարակշռել արյան շաքարի մակարդակը՝ կանխելով շաքարի մակարդակի վնասակար աճն ու անկումը, որը կարող է հանգեցնել քաշի ավելացման:
Ապահովում է էներգիայով
Քրքումից եւ կոճապղպեղից ստացված էներգիայի այս բնական աղբյուրը հեշտացնում է ձեր մասնակցությունը քաշի կորստի համար կարեւոր մարզումներին եւ ֆիզիկական վարժություններին՝ առանց արհեստական խթանիչների հետ կապված խանգարումների:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ