Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 144-ամյակը։ Ի պատիվ նրա ծննդյան օրվա՝ մենք հավաքել ենք հետաքրքիր փաստեր նրա կյանքից, ինչպես նաեւ հայ մեծանուն գեղանկարչի ասույթներից։

Մարտիրոս Սարյանը գեղանկարչության հայկական դպրոցի հիմնադիրն է, ծնվել է Դոնի Ռոստովում՝ 1880թ. փետրվարի 28-ին։ Ընտանիքում, նրանից բացի, ութ երեխա կար։
«Գույնը իրական հրաշք է, արեւի լույսի զուգակցմամբ այն ստեղծում է ձեւի ներքին բովանդակությունը, արտահայտում տիեզերային կեցության էությունը»։
Պատանեկության տարիներին, աշխատելով փոստում, սիրում էր նկարել այցելուներին։
Սովորել է Մոսկվայում, պատանի տարիքում այցելել է Երեւան, ինչպես նաեւ Լոռի, Էջմիածին, Շիրակ, Հաղպատ, Սեւան ու Սանահին։ Այդ ուղեւորությունների ժամանակ էլ հենց Սարյանը նկարել է իր առաջին բնանկարները։

«Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգեւներից է: Իսկ անտարբերությունը բթացման առաջին եւ ամենահիմնական պայմանն է»։
Մարտիրոս Սարյանն ամուսնանում է Լուսիկ Աղայանի՝ հայտնի գրողի դստեր հետ, նրանք ունենում են երկու որդի՝ Սարգիսը եւ Ղազարոսը։ Ավելի ուշ նկարիչը իր հուշերում նկարագրում է սիրեցյալի հետ հանդիպումն այսպես. «Սա հանդիպում էր երկու, կարծես, վաղուց իրար ճանաչող հարազատ մարդկանց, որոնք միայն պատահականորեն եւ ժամանակավոր էին բաժանվել»։

«Սկսեցի Ճամփորդել, դիտել կյանքը»:
Անրի Մատիսը եւ Պոլ Գոգենը Սարյանի համար գլխավոր ոգեւշնչող նկարիչներն էին։ Նրանց ազդեցությունը հստակ երեւում է հայ գեղանկարչի ստեղծագործություններում։

«Մարդը բնություն է: Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն»։
Սարյանը շատ է ճամփորդել, այցելել է Եգիպտոս, Իրան եւ Թուրքիա։ Եգիպտական մշակույթի ազդեցությունը նկատվում է նրա «Եղիշե Չարենցի դիմանկարը» եւ «Իմ ընտանիքը» կտավներում։ Իսկ թուրքական կոլորիտի ազդեցությունը նկարչին դրդել է ստեղծել «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը ներկայացվել է Լոնդոնում։

«Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով եւ դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ»։
Բնանկարներից բացի՝ Սարյանը սիրում էր նաեւ դիմանկարներ անել։ Այս ժանրում նրա առավել հայտնի գործերից են Ախմատովայի, Էրենբուրգի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Օրբելու, Կապուտիկյանի, Թամանյանի, Իսահակյանի, Համբարձումյանի եւ շատ ուրիշների դիմանկարները։

«Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ եւ ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի»։
Հետագայում հայկական խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում առգրավել եւ ոչնչացնել նկարչի ստեղծած 12 դիմանկարները, որոնցում նա պատկերել է մտավորականության տարբեր ներկայացուցիչների։ 12 դիմանկարներից 11-ը թաքցվում են։ Եղիշե Չարենցի դիմանկարը թաքցնում են թանգարանի աշխատակիցները, ինչի շնորհիվ այն պահպանվել է։

«Ինձ դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ»։
Խորհրդային ժամանակներում Սարյանը մեկն էր նրանցից, որոնց շնորհիվ հաջողվեց խուսափել Դոնի Ռոստովի հայկական եկեղեցին քանդելուց։
Կա համանուն խորհրդային վավերագրական ֆիլմ՝ նվիրված նկարչի կյանքին եւ ստեղծագործությանը։ Ֆիլմի սցենարը գրել է Էրենբուրգը, ռեժիսորը Վաղարշյանն է, իսկ երաժշտությունը գրել է նկարչի որդին՝ Ղազարոս Սարյանը։

«Աշխարհում ամենից ավելի արեւն եմ սիրում․․․ Գալիս են նոր սերունդներ, իսկ արեւը միշտ մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ»։
Մարտիրոս Սարյանը 5 տարի ապրել է Հայաստանում։ Այդ ընթացքում ստեղծել է այսօր հայտնի աշխատանքների մեծ մասը՝ նվիրված հայկական բնապատկերներին։

«Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»։
Նկարիչը երկու տարի ապրել եւ ստեղծագործել է Փարիզում։ Կտավների մեծ մասը, որ ստեղծվել են այդ շրջանում, նույնպես նվիրված են հայկական բնապատկերներին, սակայն Փարիզի ցուցահանդեսից հետո, հայրենիք վերադառնալու ժամանակ, հավաքածուի զգալի մասն այրվում է նավի վրա. «Կոստանդնուպոլսի նավահանգստում նավի վրա պատահականորեն, թե մտածված, հրդեհ է բռնկվում, այրվում են –սղոցուքները եւ… իմ 40 նկարից մնում է կտավի մի փոքրիկ պատառիկ»։

«Նայել աչքերով եւ տեսնել սրտով»
Սարյանը ենթարկվել է քննադատների բազմաթիվ հարձակումներին, եւ մի անգամ, հուսահատված, պատռել է իր կտավներից մեկը՝ «Եգիպտական դիմակները»։ Աշակերտների շնորհիվ հաջողվել է պահպանել կտավը, որի վրա նկատելի «սպիներ» են մնացել։

«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը... Արագածի լանջին... փաստացի կա»։
Դեռեւս նկարչի կենդանության օրոք Երեւանում բացվում է նրա անվան թանգարանը, որտեղ հավաքված է նրա գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների հավաքածուն, ինչպես նաեւ քանդակները։
Երեւանում կանգնեցված է նկարչի հուշարձանը, նրա անունն է կրում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Դոնի Ռոստովում աստղերի ճեմուղիում նկարչի պատվին կա աստղ նրա անունով։
Նկարիչն ապրել է վառ եւ երկար կյանք ու մահացել 92 տարեկան հասակում։

«Տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարում… Ես որոշեցի հետեւել իմ սեփական ձգտումներին»։
Նկարչի վրձնին պատկանող կտավների թիվը հազարների է հասնում։ Նա ամենաբեղուն հայ նկարիչներից մեկն է։
Մարտիրոս Սարյանի գործերը ցուցադրված են տարբեր թանգարաններում եւ պատկերասրահներում, այդ թվում Սանկտ Պետերբուրգում, Տագանրոգում, Կրասնոյարսկում, Մոսկվայում եւ Կիեւում։
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարը՝ Մարտիրոս Սարյանի թանգարանի պաշտոնական կայքից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը