«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ». Մարտիրոս Սարյանի ծննդյան օրվա առիթով

16:19, 28 փետրվարի

Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 144-ամյակը։ Ի պատիվ նրա ծննդյան օրվա՝ մենք հավաքել ենք հետաքրքիր փաստեր նրա կյանքից, ինչպես նաեւ հայ մեծանուն գեղանկարչի ասույթներից։

сар1.jpg (86 KB)

Մարտիրոս Սարյանը գեղանկարչության հայկական դպրոցի հիմնադիրն է, ծնվել է Դոնի Ռոստովում՝ 1880թ. փետրվարի 28-ին։ Ընտանիքում, նրանից բացի, ութ երեխա կար։

«Գույնը իրական հրաշք է, արեւի լույսի զուգակցմամբ այն ստեղծում է ձեւի ներքին բովանդակությունը, արտահայտում տիեզերային կեցության էությունը»։ 

Պատանեկության տարիներին, աշխատելով փոստում, սիրում էր նկարել այցելուներին։
Սովորել է Մոսկվայում, պատանի տարիքում այցելել է Երեւան, ինչպես նաեւ Լոռի, Էջմիածին, Շիրակ, Հաղպատ, Սեւան ու Սանահին։ Այդ ուղեւորությունների ժամանակ էլ հենց Սարյանը նկարել է իր առաջին բնանկարները։

сар2.jpg (58 KB)

«Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգեւներից է: Իսկ անտարբերությունը բթացման առաջին եւ ամենահիմնական պայմանն է»։

Մարտիրոս Սարյանն ամուսնանում է Լուսիկ Աղայանի՝ հայտնի գրողի դստեր հետ, նրանք ունենում են երկու որդի՝ Սարգիսը եւ Ղազարոսը։ Ավելի ուշ նկարիչը իր հուշերում նկարագրում է սիրեցյալի հետ հանդիպումն այսպես. «Սա  հանդիպում էր երկու, կարծես, վաղուց իրար ճանաչող հարազատ մարդկանց, որոնք միայն պատահականորեն եւ ժամանակավոր էին բաժանվել»։

сар3.jpg (118 KB)

«Սկսեցի Ճամփորդել, դիտել կյանքը»:

Անրի Մատիսը եւ Պոլ Գոգենը Սարյանի համար գլխավոր ոգեւշնչող նկարիչներն էին։ Նրանց ազդեցությունը հստակ երեւում է հայ գեղանկարչի ստեղծագործություններում։

сар4.jpg (183 KB)

«Մարդը բնություն է: Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն»։

Սարյանը շատ է ճամփորդել, այցելել է Եգիպտոս, Իրան եւ Թուրքիա։ Եգիպտական մշակույթի ազդեցությունը նկատվում է նրա «Եղիշե Չարենցի դիմանկարը» եւ «Իմ ընտանիքը» կտավներում։ Իսկ թուրքական կոլորիտի ազդեցությունը նկարչին դրդել է ստեղծել «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը ներկայացվել է Լոնդոնում։

сар5.jpg (79 KB)

«Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով եւ դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ»։

Բնանկարներից բացի՝ Սարյանը սիրում էր նաեւ դիմանկարներ անել։ Այս ժանրում նրա առավել հայտնի գործերից են Ախմատովայի, Էրենբուրգի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Օրբելու, Կապուտիկյանի, Թամանյանի, Իսահակյանի, Համբարձումյանի եւ շատ ուրիշների դիմանկարները։

сар6.jpg (154 KB)

«Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ եւ ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի»։

Հետագայում հայկական խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում առգրավել եւ ոչնչացնել նկարչի ստեղծած 12 դիմանկարները, որոնցում նա պատկերել է մտավորականության տարբեր ներկայացուցիչների։ 12 դիմանկարներից 11-ը թաքցվում են։ Եղիշե Չարենցի դիմանկարը թաքցնում են թանգարանի աշխատակիցները, ինչի շնորհիվ այն պահպանվել է։

сар7.jpg (61 KB)

«Ինձ  դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ»։

Խորհրդային ժամանակներում Սարյանը մեկն էր նրանցից, որոնց շնորհիվ հաջողվեց խուսափել Դոնի Ռոստովի հայկական եկեղեցին քանդելուց։

Կա համանուն խորհրդային վավերագրական ֆիլմ՝ նվիրված նկարչի կյանքին եւ ստեղծագործությանը։ Ֆիլմի սցենարը գրել է Էրենբուրգը, ռեժիսորը Վաղարշյանն է, իսկ երաժշտությունը գրել է նկարչի որդին՝ Ղազարոս Սարյանը։

сар8.jpg (100 KB)

«Աշխարհում ամենից ավելի արեւն եմ սիրում․․․ Գալիս են նոր սերունդներ, իսկ արեւը միշտ մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ»։

Մարտիրոս Սարյանը 5 տարի ապրել է Հայաստանում։ Այդ ընթացքում ստեղծել է այսօր հայտնի աշխատանքների մեծ մասը՝ նվիրված հայկական բնապատկերներին։

сар9.jpg (105 KB)

«Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»։

Նկարիչը երկու տարի ապրել եւ ստեղծագործել է Փարիզում։ Կտավների մեծ մասը, որ ստեղծվել են այդ շրջանում, նույնպես նվիրված են հայկական բնապատկերներին, սակայն Փարիզի ցուցահանդեսից հետո, հայրենիք վերադառնալու ժամանակ, հավաքածուի զգալի մասն այրվում է նավի վրա. «Կոստանդնուպոլսի նավահանգստում   նավի վրա պատահականորեն, թե մտածված, հրդեհ է բռնկվում, այրվում են –սղոցուքները  եւ… իմ 40 նկարից մնում է կտավի մի փոքրիկ  պատառիկ»։

сар10.jpg (66 KB)

«Նայել աչքերով եւ տեսնել սրտով»

Սարյանը ենթարկվել է քննադատների բազմաթիվ հարձակումներին, եւ մի անգամ, հուսահատված, պատռել է իր կտավներից մեկը՝ «Եգիպտական դիմակները»։ Աշակերտների շնորհիվ հաջողվել է պահպանել կտավը, որի վրա նկատելի «սպիներ» են մնացել։

сар11.jpg (58 KB)

«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը... Արագածի լանջին... փաստացի կա»։

Դեռեւս նկարչի կենդանության օրոք Երեւանում բացվում է նրա անվան թանգարանը, որտեղ հավաքված է նրա գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների հավաքածուն, ինչպես նաեւ քանդակները։
Երեւանում կանգնեցված է նկարչի հուշարձանը, նրա անունն է կրում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Դոնի Ռոստովում աստղերի ճեմուղիում նկարչի պատվին կա աստղ նրա անունով։
Նկարիչն ապրել է վառ եւ երկար կյանք ու մահացել 92 տարեկան հասակում։

сар12.jpg (86 KB)

«Տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարում… Ես որոշեցի հետեւել իմ սեփական ձգտումներին»։

Նկարչի վրձնին պատկանող կտավների թիվը հազարների է հասնում։ Նա ամենաբեղուն հայ նկարիչներից մեկն է։

Մարտիրոս Սարյանի գործերը ցուցադրված են տարբեր թանգարաններում եւ պատկերասրահներում, այդ թվում Սանկտ Պետերբուրգում, Տագանրոգում, Կրասնոյարսկում, Մոսկվայում եւ Կիեւում։

Ռեգինա Մելիքյան
Լուսանկարը՝ Մարտիրոս Սարյանի թանգարանի պաշտոնական կայքից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել