Ասիայի ամենահարուստ մարդը` Մուկեշ Ամբանին, պատրաստվում է կարեւոր իրադարձության՝ իր կրտսեր որդու՝ Անանտ Ամբանիի նախահարսանեկան տոնակատարությանը:
Ամբանին, որի կարողությունը կազմում է 113 միլիարդ դոլար եւ որը գլխավորում է Reliance Industries-ը, ունի աշխարհի ամենամեծ նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է Հնդկաստանի Ջամնագար նահանգում:
Նախահարսանեկան տոնակատարությունները կսկսվեն մարտի 1-ին Ջամնագարում, իսկ բուն հարսանիքը նախատեսված է հուլիսին: Հուլիսի 12-ին Ամբանիի ամենաերիտասարդ ժառանգն ամուսնանալու է Encore Healthcare հայտնի դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն եւ փոխնախագահ Վիրեն Մերչանտի դստեր՝ Ռադհիկա Մերչանտի հետ:
Ինչպես Ամբանի ընտանիքի բոլոր հարսանիքներն ու արարողությունները, այդպես էլ այս միջոցառումը կլինի շքեղ, գունեղ եւ շռայլ: Պարզապես նայեք հյուրերի ցանկին: Ոչ բոլորը կկարողանան մեկ հարկի տակ բերել այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը, Bank of America-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Բրայան Թոմաս Մոյնիհանը։
Նրանց կմիանան նաեւ գերաստղեր՝ Ռիհաննան եւ հրաշագործ Դեւիդ Բլեյնը, երեկոն իսկապես անմոռանալի դարձնելու համար:
Անզուգական հյուրընկալությամբ հայտնի Ամբանի ընտանիքը Ջամնագարը վերածել է շքեղության դրախտի:
Լավագույն հարմարություններով գերշքեղ վրաններից մինչեւ հինգ աստղանի լիարժեք հանգստավայրեր՝ նրանք ամեն ինչ արել են, որպեսզի բարձրակարգ հյուրերն իրենց հարմարավետ զգան: Հյուրընկալության մեջ նաեւ ներառված են չարտերային թռիչքներ՝ հյուրերին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիից եւ Մումբայից Ջամնագար տեղափոխելու եւ եռօրյա միջոցառմանը վերադարձնելու համար:
Յուրաքանչյուր օր ունի իր յուրահատուկ թեման եւ տպավորությունը, որի համար բոլոր հյուրերին կտրամադրվեն անհատական ծառայություններ: Բիզնես մագնատները, մարզիկներն ու բոլիվուդյան հայտնի աստղերը կմասնակցեն եռօրյա խրախճանքին, որը կներկայացնի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Երեկո Էվերլենդում», «Զբոսանք վայրի բնության մեջ» եւ «Մելա Ռուժ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ