«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նատալյա Եփրիկյանը՝ Comedy Woman շոուն փակելու եւ Հայաստան տեղափոխվելու մասին

10:15, 19 մարտի

Ռուս կատակերգու, Comedy Woman շոուի նախկին հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանն ասել է, որ կողմ է կատակերգական հաղորդաշարի փակմանը։

«Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ անել հետո, երբ շոուն փակվեց, չնայած՝ դա իմ նախաձեռնությամբ էր։ Հանգամանքները դասավորվեցին այդպես... Հետո եղավ Covid-ը, եւ ես պարզապես դադար վերցրի ամեն ինչից: Մտքովս չէր էլ անցնում ինչ-որ բան անել, մտածել, թե ինչ կլինի հետո»,- նշել է Եփրիկյանը YouTube-ի GlumOFF նախագծին տված հարցազրույցում։

Այժմ դերասանուհին ապրում է Հայաստանում, որտեղ իր ուժերը փորձում է սերիալներ ստեղծելու գործում։ Եփրիկյանը սկսել է հումորային ժանրից եւ սցենար է գրել ընկերոջ՝ Արսեն Գրիգորյանի մասին, ում համարում է շատ բարի, հետաքրքիր եւ կենսուրախ մարդ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում երկար աշխատելու եւ ապրելու ընթացքում նրա համար անսովոր է դարձել արեւոտ եղանակը, հայտնում է Gazeta-ն։

«Մոսկվայում իմ պատուհանները միշտ փակ էին։ Իսկ այստեղ ինձ դուր են գալիս հանգիստ առավոտները, ինձ ոչ ոք չի շտապեցնում։ Ծուլացել եմ, իհարկե։ Ամեն բան փոխվում է. Ինչո՞ւ չապրել այսպես»,- ամփոփել է Եփրիկյանը։

«Այստեղ պիլոտային սերիալ եմ նկարել,  բայց ոչ ռուսերենով... Ամեն ինչ նկարահանվել է, մոնտաժվել, բայց դեռ չի իրականացվել։ Երկար գործընթաց է։ Ես իմացա, թե ինչպես են դա անում Հայաստանում... Սա այլ պատմություն է։ Կարելի է, նույնիսկ, սերիալ նկարել այն մասին, թե ինչպես եմ խելահեղ փողեր ծախսել փորձնական սերիալի վրա։ Այն, ընդհանրապես, նախատեսված է օտարերկրացիերի համար»,- հավելել է  Եփրիկյանը։

Նատալյան հեշտությամբ խոսում է վրացերեն եւ հայերեն։ Դերասանուհին ծնվել է Թբիլիսիում՝ վրացահայերի ընտանիքում։ Ավարտել է ֆիզիկամաթեմատիկական գիմնազիան։ Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Վորոնեժ, որտեղ Եփրիկյանները ստացել են հարկադիր միգրանտի կարգավիճակ, ապա՝ տեղափոխվել Մոսկվա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել