Շերը ելույթ կունենա amfAR-ի ամենամյա գալա-համերգին, որը կկայանա մայիսի 23-ին՝ Կաննում, հայտնում է Variety-ն։
«Այնքան հրաշալի հիշողություններ ունեմ այն տարվանից, երբ հրավիրվել էի իմ ընկեր Էլիզաբեթ Թեյլորի կողմից՝ վարելու առաջին amfAR միջոցառումներից մեկը Կաննում»,-ասել է լեգենդար երգչուհին,-«Ես չափազանց հպարտ եմ, որ վերադառնում եմ այս իրադարձության 30-ամյակին եւ շարունակում եմ աջակցել այս կազմակերպության անհավանական աշխատանքին: Դա յուրահատուկ երեկո է լինելու»:
Այն բանից հետո, երբ 1993 թվականին amfAR-ի միջազգային նախագահ Էլիզաբեթ Թեյլորը Կաննում հյուրընկալեց amfAR-ի առաջի գալա-համերգը, այս բարեգործական մրցանակը դարձավ փառատոնի ամենաբաղձալի իրադարձություններից մեկը եւ հավաքեց 264 միլիոն դոլար՝ amfAR-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտական ծրագրերի համար:
Շերը, Թեյլորի հետ միասին, նախագահել էր միջոցառումը 1996 թվականին։ 2015 թվականին գալա համերգի ժամանակ երգչուհին արժանացել էր amfAR Inspiration Award մրցանակին։
«Շերը եղել է amfAR-ի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հավատարիմ աջակիցը, եւ մենք շատ հպարտ ենք, որ նա կրկին մեզ հետ է լինելու․ երեկոն խոստանում է հիշարժան լինել»,-ասել է amfAR-ի գործադիր տնօրեն Քեւին Ռոբերտ Ֆրոստը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին