Գարնանամուտը հիանալի առիթ է ձեր կանանց սիրտը շահելու, հատկապես մարտի 8-ին սկսված և մինչև ապրիլի 7-ը շարունակվող միամսյակի պայմաններում։ Ավանդական ծաղկեփնջերի կամ շոկոլադե տուփերի փոխարեն, NEWS.am STYLE-ն առաջարկում է հիրավի նրբին և անկրկնելի մի բան: Ինչու՞ չգոհացնել տիկնանց հայկական նրբաճաշակ գինիների ընտրանիով: Հատուկ ձեզ համար մենք պատրաստել ենք մի քանի նրբաճաշակ գինիների ընտրանի, որոնք հիանալի նվեր կլինեն կամ պարզապես կլուսավորեն գարնանային երեկոն:
Trinty 6100 Red
Կարմիր անապակ գինի` պատրաստված տեղական ծագման հայկական Արենի Նուար խաղողից, որը հիանալի կերպով արտացոլում է Վայոց ձորի մարզի տեղանքի եզակի առանձնահատկությունները, որը բնութագրվում է հրաբխային հողով՝ ավազի և մանրախիճի բարձր պարունակությամբ և մայրցամաքային կլիմայով՝ տարեկան 250 արևոտ օրով։ Մինչ շշալցումը, 6 ամիս շարունակ գինին պահվում է կովկասյան կաղնու տակառներում, ինչի շնորհիվ հնեցված Արենին ձեռք է բերում մրգային նրբին բուրմունք՝ հասած կարմիր հատապտուղների նոտաներով, բոված կարամելի նրբերանգների և վանիլինի մեղմիկ շոյանքի համադրությամբ։ Գերակշռում են հասած մոշի և քաղցր համեմունքների համերը, գինու նյութակազմությունը խիտ է և կատարելապես հավասարակշռված՝ թավշյա տանիններով և փայտային հետհամի երկարատևությամբ: Խորհուրդ ենք տալիս վայելել կարմիր հյութալի մսով, ցանկալի է` գառան, մակարոնեղենով` թունդ կամ կծու սոուսի հետ կամ փափուկ պանրի տեսականիով:
Arkuri NOA Rose
Նուրբ ծաղկային վարդագույն անապակ գինի` պատրաստված հայկական տեղական Արենի խաղողից, ուղղակիորեն մարմնավորում է ջերմաշունչ, ծաղկուն գարունը: Այս գինու պատրաստման համար հումք ծառայող խաղողն աճում է ծովի մակերևույթից 850-1850 մետր բարձրության վրա, իսկ վազերի միջին տարիքը 17-20 տարի է։ Գինու թարմ, հավասարակշռված անուշաբույրը ելակի, ազնվամորու, կեռասի և վայրի ծաղիկների նրբերանգների համադրություն է: Մրգերի և հատապտուղների համային նրբերանգներով գինի է՝ մեղմ թթվայնությամբ և կայուն հետհամային ներգործությամբ: Հիանալի համադրվում է ձկնեղենի, դյուրամարս աղցանների և ծովամթերքների հետ։
Hogi White
Hogi-ն հայերենից թարգմանաբար հոգի է նշանակում, և այս գինու համը կարելի է նույնացնել վառ ու ռոմանտիկ կնոջ հոգու մարմնավորման հետ։ Պատրաստված է հայկական Ոսկեհատ սորտից՝ գունատ կիտրոնագույն է, սիդրի համերանգով, տանձի և հնձած թարմ խոտի բույրով։ Մրգի կորիզի թեթևակի դառնություն ունի, հետհամի զգացողությունը կարճատև է, բայց մեկ կումն անգամ գարնանային կայտառություն է պարգևում: Խորհուրդ ենք տալիս այս գինին ըմպել ռոլերի և սուշիի, խորոված ձկան կամ պյուրե ապուր ընկերակցությամբ:
Keush Extra Brut Rose
Նրբաճաշակ վարդագույն փրփրուն գինի` պատրաստված հայկական տեղական Արենի խաղողից՝ ավանդական մեթոդով, շշերի մեջ երկրորդային խմորմամբ և նստվածքի վրա առնվազն 24 ամիս պահմամբ: Ընկույզն այս համադրության մեջ դյութիչ բույր ունի` փափուկ սերուցքայնության ու նոր թխած բրիոշի համի զուգակցությամբ, ոչ թե գինի, այլ թխվածք : Պղպջակներն այնքան բուռն են և միաժամանակ` այնքան սահուն, որ թվում է` բերանիդ մեջ կակուղ խյուս է, հետհամը երկարատև է ու հաստատուն՝ հատապտղային դառնությամբ։ Եթե նախընտրել եք թեթև ընթրիքը` սառը նախուտեստներով, ոստրեներով կամ քաղցր աղանդերով, ապա Keush-ն այդ երեկոյի ձեր անփոխարինելի ուղեկիցը կդառնա:
Ariats Kakhani Sweet Red Reserve
Քաղցրավենիքի սիրահարներն անկասկած կգնահատեն այս գինին, քանի որ սա իսկևիսկ քաղցր նեկտար է` պատրաստված հին հայկական «Կախանի» տեխնոլոգիայով՝ Արենիի և տեղական այլ կարմիր սորտերից: Հզոր և բազմաշերտ՝ սալորաչրի, բալի, հատապտղային ջեմի և թունդ համեմունքների խառնուրդով հագեցած։ Բոված սուրճի հատիկների, վանիլինի ու նուշի նրբին համաբույլն առանձնահատուկ հմայք է հաղորդում առանց դրա էլ այս վառվռուն փնջին։ Համը քաղցրության և թթվայնության կատարյալ հավասարակշռության միաձուլում է, իսկ փափուկ տանինները պահպանում են երկարատև հետհամը՝ շոկոլադի և վանիլային նրբերանգներ մատուցելով յուրաքանչյուր կումի հետ: Խորհուրդ ենք տալիս այս գինին համադրել սերուցքային աղանդերի, մուգ շոկոլադի, փափուկ պանրատեսակների հետ կամ ըմբոշխնել որպես մարսողության միջոց, այսպես ասած` որպես աղանդեր:
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին