Շերոն Սթոունը քննադատել է Ջոնի Դեփի գեղարվեստական ունակությունները։
Հոլիվուդյան աստղը հրաժարվել է դերասանությունից՝ իր նկարչական հմտությունները զարգացնելու համար, եւ նա թերահավատություն է հայտնել Դեփի արվեստի նկատմամբ, որի հավաքածուն 2022 թվականին միլիոններ էր հավաքել։
Սթոունի կիրքը արվեստի հանդեպ կրկին բորբոքվել էր համաճարակի ժամանակ, եւ նա որոշել է իրեն լիարժեք նվիրել արվեստին, քանի որ, ըստ դերասանուհու, իրեն չեն առաջարկել դերեր, որոնք նա կարծում է, որ արժանի են իր տաղանդին:
Այժմ նա բացել է իր սեփական ցուցահանդեսը Բեռլինում, իսկ ապրիլին կբացվի եւս մեկը՝ Սան Ֆրանցիսկոյում։ Թեեւ դերասանուհին խոստովանել է, որ արվեստում իր արագ հաջողությունը «հավանաբար» կարող են վերագրել իր հայտնիությանը, նա The Guardian-ին ասել է, որ կան մի քանի խոչընդոտներ, քանի որ նա միշտ չէ, որ նկարում է այն, ինչ ցանկանում են պատկերասրահները:
Սթոունը քննադատել է Դեփի արվեստի շարքը՝ ասելով. «Ջոնի Դեփը տպում է մարդկանց լուսանկարները, ներկում է դրանք, ստորագրում է եւ հարստություն վաստակում»։
Նա նկատի ունի Դեփի «Ընկերներ եւ հերոսներ» շարքը, որը ներառում է հայտնի դեմքերի 780 վերարտադրություն, որոնք նա վաճառել է մոտ 3,65 միլիոն դոլարով: 2023 թվականին նա թողարկեց ավելի շատ տպագրություններ, որոնցում պատկերված էին այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Հիթ Լեջերը եւ Հանթեր Ս. Թոմփսոնը:
Բացի այդ, անցյալ տարի Դեփը ներկայացրեց ինքնադիմանկար, որն արտացոլում էր «էմոցիոնալ հյուծվածությունը», որը նա զգացել էր իր կյանքի դժվար ժամանակահատվածում: Նկարի յուրաքանչյուր վաճառքից դերասանը 200 դոլար է նվիրաբերել Mental Health America կենտրոնին։
Սթոունը աջակցում էր Դեփին՝ Էմբեր Հերդի հետ սկանդալային ամուսնալուծության ժամանակ: «Ես Ջոնիին ճանաչում եմ մանկուց, եւ նա հիանալի տղա է՝ քաղցր, գեղեցիկ, շատ ջերմ եւ առատաձեռն: Այնպես որ, ինձ մոտ տպավորություն է, որ խնդիրն այդ երիտասարդ լեդիի մեջ է», -այն ժամանակ ասել էր նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ