«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հասկացա, որ պատկանում եմ այս վայրին». հնդիկ գրող Արջուն Կրիշնա Լալը Հայաստանում իր արկածների մասին պատմող գիրք է գրել

19:05, 23 մարտի

Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը Հայաստանում իր արկածների մասին պատմող գիրք է գրել՝  «Կյանք, Սեր, Գինի»։ Հայերեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 21-ին՝ «Զանգակ» գրատանը։

Սեր, կորուստ, ձեռքբերումներ, 5000 կիլոմետր հեռավորության վրա տան զգացողության հայտնաբերում... եւ շա՜տ գինի: Այս գրքով ընթերցողը կծանոթանա հնդիկ գործարար եւ գրող, բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալի հայաստանյան փորձառություններին ու տպավորություններին, որոնք կուտակվել են այստեղ անցկացրած երկու տարիների ընթացքում:

IMG_3088.jpeg (181 KB)

Իսկ ամեն ինչ սկսվեց փոքրիկ արկածախնդրությունից, երբ Արջունը, պարզապես, որոշեց թողնել ամեն ինչ ու բացահայտել իր համար բոլորովին նոր վայրը, որը կանչեց իրեն գեղեցիկ բնությամբ ու լեռներով:

«Covid-ից հետո կյանքումս փոփոխություն էի ուզում: Ուզում էի բոլորովին անծանոթ տեղ գնալ: Տարբեր երկրների մասին որոնում էի համացանցում, ու երբ տեսա Հայաստանի գեղեցիկ լեռների լուսանկարները, որոշեցի, որ հենց այստեղ պետք է գամ: Սկզբում եկել եմ, որպես զբոսաշրջիկ, երկար մնալու ծրագրեր չունեի, բայց ինձ այնքան դուր եկավ այստեղ, որ որոշեցի մնալ: Ծնողներս զարմացած էին այս որոշումիցս: Հարցնում էին՝ ինչո՞ւ չես ուզում վերադառնալ Հնդկաստան, կամ գնալ Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ հնարավորության հետեւից, ես բացատրեցի, որ արդեն այստեղ ունեմ շատ ընկերներ ու մտերիմներ, ուզում եմ այստեղ մնալ: Նրանք 2-3 անգամ եղել են Հայաստանում, եւ արդեն հասկանում են՝ ինչ նկատի ունեի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում իր մաքուր հայերենով պատմեց գրողը: Արջունը հայերեն սկսել է սովորել 2 տարի առաջ՝ զրոյից, ու արդեն վարժ տիրապետում է լեզվին:

IMG_3087.jpeg (107 KB)

«Ամեն օր պարապում եմ հայերենիս ուսուցչի հետ: Հեշտ չէր, բայց շատ լեզուներից ավելի հեշտ տրվեց ինձ, քանի որ հայերենը հնդկերենին, ինչ-որ չափով, մոտ է: Կան որոշ նման բառեր: Որոշակի նմանություն կա նաեւ Հայաստանի ու Հնդկաստանի մշակույթների միջեւ: Մեր ժողովուրդները շատ են արժեւորում ընտանիքը»,-ասում է նա՝ խոստովանելով,-«Սկզբում հայերն ինձ շատ լուրջ էին թվում, նույնիսկ վախենում էի շփվել, բայց երբ հայերեն սովորեցի, ու սկսեցի շփվել հայերենով, այնքան դրական բոլորն արձագանքեցին»:

Արջունն իր առաջին գիրքը գրել է 9 տարի առաջ: Ասում է՝ երկար ժամանակ ոգեշնչում էր փնտրում նոր պատմություն գրելու համար, եւ այն գտավ հենց Հայատանում:

IMG_3089.jpeg (157 KB)

«Մի օր արթնացա ու հասկացա, որ այնքան շատ արկածներ եմ ունեցել, որոնց մասին պետք է պատմեմ: Սիրահարվեցի, ունեցա կորուստներ, նույնիսկ, հասցրել եմ ձերբակալվել (ծիծաղում է), բայց վերջը դրական է եղել»:

Հեղինակը խոստովանում է՝ սկզբում Հայաստան եկել էր զվարճանալու նպատակով, հետո է հասկացել, որ «պատկանում է այս վայրին». «Հասկացա, որ պետք է ես էլ իմ դերն ունենամ այստեղ՝ այստեղի հնդկական համայնքի համար: Հետաքրքիր է, բայց սա շատ լուռ համայնք է, խնդիր կա խոսելու, հասկանալու, շատ քիչ հնդիկներ են խոսում հայերեն, քչերն են ընկերանում հայերի հետ, դրա համար շատ հարցերում դուք եք մեզ սխալ հասկանում, որոշ հարցերում էլ՝ մենք ձեզ: Հիմա շատ հնդիկներ կան, ովքեր այստեղ բանվորական աշխատանք են կատարում, Հնդկաստանում մարդկային թրաֆիքինգի մեծ խնդիր կա, շատ մարդկանց խաբելով են բերում այստեղ ու ստիպում են մնալ: Մտածեցի, որ կարեւոր է, որ լինեն մարդիկ, ովքեր կամուրջներ կստեղծեն: Ընկերներիս հետ հասարակական կազմակերպություն ենք հիմնել, ու արդեն սկսել ենք հնդիկ համայնքին օգնել իրավաբանական ու թարգմանչական հարցերով»,-հավելում է նա:

IMG_3090.jpeg (175 KB)

«Կյանք, Սեր, Գինի» գրքի թարգմանությունն անգլերենից կատարել է Ռոզա Գրիգորյանը, խմբագիրը Արմինե Պետրոսյանն է, նկարիչ՝ Լուսինե Թահմազյան։

Նախատեսվում է գրքի շնորհանդեսներ կազմակերպել նաեւ Հայաստանի մարզերում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել