«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը

20:12, 28 մարտի

Հայտնի երաժիշտ և կատարող Միխայիլ Շուֆուտինսկին իր համերգի մեկնարկից առաջ մամուլի ասուլիս է տվել Դեմիրճյանի անվան մարզահամալիրում Երևանում, խոսել իր մասին և իր ստեղծագործական ծրագրերի մասին։ 

Հայաստանի մասին

Իմ սերը Հայաստանի հանդեպ վաղ ժամանակներից է։ ժամանակին որպես երաժիշտ և դաշնակահար հրավիրված էի հայ հայտնի երգչուհի Լոլա Խոմյանցի խումբ, ով մեր երկրի լավագույն ջազ երգչուհիներից էր։ Մեծ ուրախություն էր նրա հետ ելույթ ունենալը, համերգներով շրջեցինք ամբողջ Միությունում... Իսկ նրա ամուսինը՝ զարմանալի երաժիշտ, Թեհրանից գաղթական Արտաշես Ավետյանը, երգեց աներևակայելի գեղեցիկ հայկական երգեր, և այդ ժամանակվանից սիրեցի հայկական երգերը։ Էլ չեմ խոսում այնպիսի դասականների մասին, ինչպիսին Արամ Խաչատրյանն է...

Ուստի հիմա մեծ հաճույքով և անկեղծ սիրով եկա Երևան։ Ես վաղուց այստեղ չէի եղել, այսօր մեքենայով շրջում էի քաղաքում, նայում էի և ուրախանում: Գիտե՞ք, մեր կյանքում ամեն ինչ այնքան անցողիկ է, հատկապես, երբ դուք գտնվում եք դրա երկրորդ կեսում և հասկանում եք, որ ինչ-որ պահի ամեն ինչ կարող է ավարտվել, ուստի ցանկանում եք գնալ այն վայրերը, որտեղ լավ տպավորություններ և ուրախ հիշողություններ են մնացել ձեր մեջ:

Երևանի սիրելի վայրի մասին

Ես սիրում եմ Երևանը և ընդհանրապես Հայաստանը. Ես քաղաքը այնքան լավ չգիտեմ, որ կոնկրետ տեղ նշեմ, հավանաբար պետք է ավելի երկար մնամ այստեղ: Երաժիշտների կյանքը բավականին խառնաշփոթ է, գալիս ենք, փորձեր անում, ելույթ ենք ունենում, իսկույն հեռանում։ Փառք Աստծո, որ այստեղ ընկերներ ունեմ և երբեմն կարողացել եմ ավելի երկար մնալ։ Հակիրճ ասեմ՝ ես սիրում եմ Երևանը և սիրում եմ Հայաստանը։

Կյանքի ձեռքբերումների մասին

 Ես հարգված և գնահատված եմ հանդիսատեսի կողմից, իմ երգերը հանրաճանաչ են. սա կյանքի ամենամեծ ձեռքբերումն է։ Որովհետև իմ կարիերայի սկզբում չէի պատկերացնում, որ իմ համեստ ստեղծագործությունը դառնալու է միլիոնավոր մարդկանց սեփականությունը, որ կմնա նրանց հիշողության մեջ, որ նրանք կկրկնեն իմ երգերը, կլսեն իրենց երեխաների և ծնողների հետ։ Ապրել հենց այնպես, միայն լավ սնունդ և գինի ուտելու և թանկարժեք մեքենաներ վարելու համար, ոչինչ չի նշանակում: Դուք պետք է անեք մի բան, որով հետագայում կարող եք հպարտանալ:

Սիրելի երգի մասին

Ո՞րն է ձեր ձեռքի ամենասիրելի մատը: Նույնն է իմ երգերի դեպքում: Գիտե՞ք, Շառլ Ազնավուրը, որին Հայաստանում մեծարում են (ես շատ ուրախ եմ, որ նրա կենտրոնն այստեղ է), մի անգամ ասաց. «Ես ապրելու եմ մինչև 100 տարեկան, երգելու եմ մինչև 90 տարեկան»։ Իսկ եթե ինձ հարցնեք ապագայի պլանների մասին, ես մեջբերեմ Շառլ Ազնավուրին։

Հատուկ գործողությունների և սանկցիաների մասին

Խոսակցությունները, թե ես ծնվել եմ Ուկրաինայում, չեն համապատասխանում իրականությանը, ես ծնվել եմ Մոսկվայում ոչ վաղ անցյալում՝ 1948թ։ Հայրս ու պապս Կիրովոգրադից են, մայրս ծնվել է Ուկրաինայի Նիժին քաղաքում։ Հայրս ամբողջ պատերազմի միջով անցել է Մոսկվայից մինչև Բեռլին, իսկ պապիկս տարհանվել է և տարհանվելուց հետո վերադարձել է Մոսկվա, քանի որ նրան հրավիրել են այնտեղ աշխատելու նախարարություններից մեկում։ Ինչ վերաբերում է սանկցիաներին, ես հեռու եմ քաղաքականությունից, երբեք հայտարարություններ չեմ անում, թեև, իհարկե, վիրավորված եմ այն ամենից, ինչ հիմա կատարվում է մեր ժողովուրդների միջև։ «Третье сентября» երգի մասին.

Երգը այնքան արմատացավ ժողովրդի մեջ, որ սեպտեմբերի երերքը ոչ պաշտոնապես կոչվում էր «Շուֆուտինի օր»: Թեև այն հայտնվել է դեռևս 1993 թվականին և սկզբում այնքան էլ հայտնի չէր, բայց միայն տասը տարի անց այն սիրվեց բոլորի կողմից, և այդ սերը գնալով մեծանում է։ Շուտով կլրանա ստեղծագործության ծննդյան 30-ամյակը, և մենք մեծ համերգ կնվիրենք Մոսկվայում հոբելյանական միջոցառմանը։ Հիթը լրիվ պատահական է ծնվել, դրա մեջ կենսագրական ոչինչ չկա, ընդամենը երկու Իգոր՝ Իգոր Կրուտոյը և Իգոր Նիկոլաևը, լավ երաժշտություն և պոեզիա են գրել, իսկ ես երգել եմ։ Ես սիրում եմ այսպիսի երգեր՝ ոչ ճնշող, այս ստեղծագործությունը, թեև դրամատիկ, ավարտվում է խոստումով և հույսը չի խլում։

Երազանքների մասին

Մանկուց երազում էի երկանիվ հեծանիվի մասին, առաջին տերն էի մեր բակում։ Հետո իմ կյանքում կային տարբեր երազանքներ։ Իհարկե, երազում եմ, որ ոչ տղաներիս, ոչ թոռներիս պատերազմը երբեք չդիպչի։ Երազում եմ ավելի երկար ապրել, որպեսզի ավելի հաճախ հանդիպեմ ձեզ: Էլ ի՞նչ է պետք մարդուն։ Որպեսզի պատերազմ չլինի, որ մենք բոլորս առողջ լինենք՝ մեր ծնողներն ու երեխաները, քույրերն ու եղբայրները, որ նրանք երջանիկ լինեն։

 

Սոֆյա Ցարևա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել