Ամեն անգամ, երբ Բեյոնսեն նոր փոստ է հրապարակում Instagram-ում, դա սենսացիա է դառնում: Այս անգամ Բեյն իրեն ցույց է տվել, թե ինչպես է սպագետտի ուտում իր անձնական ինքնաթիռում և երկրպագուներին հիստերիայի մեջ գցել՝ ծաղրելով Գրեմմիից հետո իր կերպարի բազմաթիվ վիրուսային մեմերը:
Լուսանկարներից մեկում Բեյոնսեն հանգստանում է իր անձնական ինքնաթիռում՝ ձեռքերով սպագետտի ուտելով։ Նա իր մեծ մուշտակն օգտագործել է որպես վերմակ՝ ոտքերը ծածկելու համար։
View this post on Instagram
Մյուս լուսանկարներում Բեյոնսեն հագել է զեբրա պրինտով վերարկու սև մինի հուդի զգեստի վրա, որը նա համադրել է Jimmy Choo-ի կոշիկների հետ։
Բեյոնսեն փոստը թողել է առանց մակագրության՝ թույլ տալով, որ լուսանկարներն իրենց մասին խոսեն։ Մարտի 27-ին Բեյոնսեն թողարկեց իր գալիք քանթրի ալբոմի՝ Cowboy Carter-ի պաշտոնական track list֊ը։ Թվարկված երգերից մեկը կոչվում է «Spaghetti», այնպես որ, երբ Բեյը հրապարակեց իր լուսանկարը, որտեղ նա պաստա է ուտում, երկրպագուները գիտեին, թե ինչ է նա ակնարկում:
Բեյոնսեն նաև ցուցադրել է իր հումորի զգացումը` ծաղրելով Գրեմմիից հետո իր տեսքի բազմաթիվ վիրուսային մեմերը: 42-ամյա երգչուհին կիսվել է կոպիտ ռեդակցիա արված անշարժ նկարով, որտեղ մեծ սև գլխարկը փոխում է չափսերը և զգալիորեն աճում ճոճվող կովբոյական գլխարկների իր նոր տեսքի ֆոնի դիմաց:
View this post on Instagram
Բեյոնսեն փետրվարին ներկայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը հատկապես մեծ գլխարկով, և ի պատասխան՝ սոցցանցերի օգտատերերը սկսել են ֆոտոշոպ անել գլխարկը,
որը գնալով մեծանում է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով