Նոր հոգեբանական «Անարատը» (Immaculate) թրիլերը, գլխավոր դերում՝ Սիդնեյ Սուինի, հանդիսատեսներին ստիպել է տառացիորեն փսխել սարսափից իր անհավանական խճճված ու արյունալի կադրերով։ Սարսափի ֆանատները ժապավենն անվանել են «մեծագույն» սարսափ-ֆիլմերից մեկը, որը երբեւէ նրանք տեսել են։
Նոր սարսափ-ֆիլմը կրոնական թեմատիկայով է, ցուցադրվել է անցած ամիս, առաջ բերել տարակուսանքի ալիք սոցցանցերում։ Ոմանք անգամ հավաստիացրել են, որ տեսարաններն այնքան ահավոր էին, որ անգամ ստամոքսացավ են ունեցել դիտելու ժամանակ, գրել է Daily Mail-ը։
«Սիրտս տառացիորեն խառնում էր կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո։ Երբեք այլեւս չեմ նայի այս ֆիլմը»,- գրել է նրանցից մեկը։ «Ես գրեթե վստահ եմ, որ վերջնական տեսարանի ժամանակ առաջին շարքում նստած աղջիկը փսխել է»,- նշել է մեկ ուրիշը։ «Կինոթատրոնում նայեցի «Անարատը», եւ իմ առջեւ նստած զույգի սիրտը սկսեց խառնել։ «Սիրտս այնպես է խառնում, սա չափից ավելի է ինձ համար։ Եթե գոնե մի փոքր զզվող եք, խորհուրդ չեմ տա նայել այս ֆիլմը»։ «Մի նայեք Immaculate-ը։ Մի քանի անգամ ստիպված եմ եղել դուրս գալ»։
Հանդիսատեսներից մեկը հայտնել է, որ ֆիլմի վերջում պատրաստ էր կորցնել գիտակցությունըեւ որ հիմա հետ կտա, բայց եւ ավելացրել է. «Մի անգամ էլ պետք է նայեմ այն»։
Ֆիլմում խոսքը «ամերիկացի միանձնուհու մասին է՝ Սեսիլիա անունով, «որը մեկնում է նոր ուղեւորության հեռավոր մենաստան Իտալիայի գյուղական վայրում։ «Սակայն ջերմ ընդունելությունն արագ վերածվում է իսկական մղձավանջի, երբ նա հայտնաբերում է, որ իր նոր տունը չարագուշակ գաղտնիք է պահում եւ աներեւակայելի սարսափներ»,- նշված է սինոպսիսում։ Ամեն բան էլ ավելի է բարդանում, երբ Սեսիլիան հայտնաբերում է, որ հղի է, չնայած երբեք սեքսով չի զբաղվել։
Ֆիլմը ցուցադրումից արդեն հավաքել է 13 մլն դոլար՝ անկախ ինչպես հանդիսատեսների այնպես էլ քննադատների ոչ միանշանակ արձագանքից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու