Warner Bros.-ը պաշտոնապես հայտարարել է նոր «Մատրիցա» ֆիլմի աշխատանքների մեկնարկի մասին՝ այս անգամ ռեժիսոր Դրյու Գոդարդի հետ, որի աշխատանքներից են «Մարսեցին», «Անտառի խրճիթը» եւ «Համաշխարհային պատերազմ Z»-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ Գոդարդը ընտրվել է նոր «Մատրիցա» գեղարվեստական ֆիլմի սցենարի եւ ռեժիսորական աշխատանքի համար: Սա կլինի «Մատրիցա»-ի առաջին ֆիլմը, որին անմիջական մասնակցություն չեն ունենա ստեղծողները՝ Լանա եւ Լիլի Վաչովսկիները, թեեւ Լանա Վաչովսկին նոր մասում կծառայի որպես գործադիր պրոդյուսեր:
Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն ստուդիան ասում է, որ Գոդարդը նոր մոտեցում է առաջարկել ֆիլմաշարին:
«Դրյուն եկավ Warner Bros. մի նոր գաղափարով, որը մենք բոլորս կարծում ենք, որ անհավատալի միջոց կլինի շարունակելու «Մտրիցա» ֆիլմաշարը, միաժամանակ հարգանքի տուրք կմատուցի այն ամենին, ինչ Լանան ու Լիլին սկսել են ավելի քան 25 տարի առաջ»,- ասել է Warner Bros. Motion Pictures պրոդյուսերական ընկերության նախագահ Ջեսսի Էրմանը,-«Warner Bros Discovery-ի ամբողջ թիմը ոգեւորված է, որ Դրյուն նկարահանելու է նոր «Մատրիցա» ֆիլմ՝ ավելացնելով իր տեսլականը»:
Ավելի քան 25 տարի առաջ թողարկված «Մատրիցան» գրավեց հանդիսատեսի ուշադրությունն իր ապշեցուցիչ սյուժեով, ցնցող հատուկ էֆեկտներով եւ Կիանու Ռիվզի հիանալի խաղով: Ֆիլմը, որի սցենարիստն ու ռեժիսորները Վաչովսկիներն են, այն մասին է, որ մեր աշխարհը մոդելավորված իրականություն է, որտեղ մարդիկ օգտագործվում են որպես մարտկոցներ: Ֆիլմը հաղթել է «Օսկարի»՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Մոնտաժ» եւ «Ձայնային մոնտաժ» անվանակարգերում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ