ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե ձեզ կատարյալ երջանկության համար պակասում է քաղցրություն։ Այդ ամենը հաշվի առնելով ձեր սիրելին այսօր մեծ քանակությամբ շոկոլադ կբերի ձեզ։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա։ Եթե արդեն հոգնել եք նրան անելանելի վիճակներից փրկելուց, ավելի լավ է պարզ եւ հստակ բացատրեք նրան դա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ստիպված կլինեք շատ աշխատել։ Այդ զբաղվածության պատճառով չեք հասցնի շփվել սիրելիի հետ։ Մնում է հուսալ, որ նա կհասկանա ձեզ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ բարենպաստ օր է, որպեսզի ձեր երկրորդ կեսին ինչ-որ բան սովորեցնեք։ Օրինակ, եթե նա լողալ չգիտի, ձեր շնորհիվ անպայման կսովորի։ Իսկ դուք կհասկանաք, որ շատ տաղանդավոր եք նաեւ սովորեցնելու հարցում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կհասկանա, որ ձեր հանդեպ այնպիսի իրավունքներ ունի, որոնք երբեւէ չի ունեցել ոչ-ոք։ Դա միայն ձեր ցանկության շնորհիվ է։ Մնում է հուսալ, որ նա ճիշտ կտնօրինի իր իրավունքները։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա հրաժարվել իր երազանքներից մեկից։ Սակայն հնարավոր է՝ ինչ-որ բան նրան խոչընդոտի այդ հարցում, ինչի պատճառով նա կունենա տրամադրության կտրուկ անկում։ Փորձեք այնպես անել, որ նա չտխրի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կցանկանաք ռիսկի դիմել՝ վստահ լինելով ձեր հաջողության վրա։ Ձեր երկրորդ կեսը, միգուցե, դեմ լինի ձեր կտրուկ քայլերին։ Եթե հարցը նրան չի վերաբերում, ապա աշխատեք նրան հեռու պահել ձեր քայլերից։ Տեղեկացրեք միայն այն ժամանակ, երբ հաջողություն կգրանցեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր կհանդիպեք ձեր երազանքների անձնավորությանը։ Կարեւորը, որ հստակ գիտակցեք, որ նա այդ միակն է։ Կարեւոր է, որ նա՝ ինքն էլ դա հասկանա։ Հակառակ դեպքում, նրան դժվար կլինի համոզելը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե այսօր ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, փորձեք օգտագործել այլ տարբերակներ։ Եթե ձեր սիրելին առանձնապես չի ոգեւորվում ձեր նվերներից եւ անակնկալներից, ուրեմն պետք է այլ մեթոդներ կիրառեք։ Օրինակ, տանջեք նրան ձեր լռությամբ եւ անտարբերությամբ։ Միգուցե, նա այդպես ավելի գնահատի ձեզ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հրաշալի օր է՝ սիրելիի հետ հուշեր վերապրելու համար։ Վերհիշեք միասին ապրած պահերը՝ լուսանկարներ եւ տեսանյութեր դիտելով։ Անցյալի հուշերն էլ ավելի կջերմացնեն ձեր հարաբերությունները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեր առջեւ փայլել իր ինտելեկտով եւ այլ դրական հատկանիշներով։ Սակայն սա կարող է ունենալ նաեւ իր բացասական կողմը։ Միգուցե, նա ցանկանա ինքնահաստատվել ձեր հաշվին։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին պետք է ձեզ ապացուցի իր ցանկացած բառի ճշմարտացիությունը։ Հակառակ դեպքում, դուք նրան չեք վստահի։ Այն որ նա ձեր մեջ կասկածներ է առաջացնում, մտածելու տեղիք է տալիս...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին