Paramount ընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու այն պնդումները, որոնց համաձայն Սիլվեստր Ստալոնեն վիրավորել է երկրորդ պլանի դերասաններին՝ «Թալսայի արքան» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, որը հեռարձակվում է Paramount+ հեռուստաալիքով:
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ստուդիան հետաքննում է այն պնդումները, որոնցով մեղադրում են Ստալոնեին՝ մասսայական տեսարանների որոշ դերասանների «տգեղ», «խոզ» եւ «ձեռնափայտով գեր տղա» անվանելու մեջ։
«Բերեք մի քանի գեղեցիկ երիտասարդ աղջիկների, որ ինձ մոտ լինեն»,-ըստ պնդումների՝ ասել է Ստալոնեն:
Երկու աղբյուրներն էլ CNN-ին ասել են, որ ոչ մի պաշտոնական բողոք Ստալոնեին կամ տնօրենին չի ներկայացվել: Նրանց խոսքով՝ կադրերի բաժնի աշխատակիցները մեղադրանքների մասին իմացել են սոցիալական ցանցերի հաղորդագրություններից։
Սերիալի տնօրեն եւ գործադիր պրոդյուսեր Քրեյգ Զիսքը TMZ-ին ասել է, որ «նման վիրավորանք չի եղել»:
Մեղադրանքների մանրամասները հայտնվել են ֆեյսբուքյան խմբերում, որոնք նվիրված են «Թալսայի արքան» ֆիլմի նկարահանման հրապարակում դերասանների փորձին, եւ տարածվել են այն ժամանակ, երբ սքրինշոթները տեղադրվել են X-ում՝ հեռուստատեսային գրող Ջուլի Բենսոնի կղմից:
Բենսոնն ասում է, որ այդ մեղադրանքների մասին իմացել է ընկերոջից, ով սերիալի երկրորդական պլանի դերասաններից է:
Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ հարցը ներկայումս հետաքննվում է դերասանների եւ անձնակազմի հետ հարցազրույցների միջոցով: «Թալսայի արքան» սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները վերջերս են սկսվել եւ հետաքննությունը ոչ մի կերպ չի փոխում արտադրության պլանները, ասել է աղբյուրներից մեկը:
Ստալոնեն եւ տնօրենը շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախատեսված էր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես