Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

«Բոլոր թեմաներին անդրադառնում ենք, հումորը հումոր է մնում». Հովհաննես Դավթյանը՝ իր ստենդափների, կանանց նվիրված «Կաբlook»-ի ու «լճացման» փուլերի մասին

16:04, 10 ապրիլի

Դերասան Հովհաննես Դավթյանը հարզացրույցներ հազվադեպ է տալիս, փոխարենը՝ հաճախ է հանդես գալիս ստենդափներով, որոնք մեծ մասսայականություն են վայելում, ընդ որում՝ ինչպես այն կենդանի դիտող հանդիսատեսի, այնպես էլ՝ յութուբյան բազմահազարանոց դիտորդների եւ վերջերս արդեն նաեւ հեռուստադիտողների կողմից: Սիրված դերասանի ստենդաներն արդեն տեւական ժամանակ է, ինչ հեռարձակվում են «Շանթ» հեռուստաընկերությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հովհաննեսը պատմել է, թե ինչպես են ստղծվում իր ներկայացումները, խոսել է կանանց, մարդկանց անձագանքների ու իր «Կաբlook» ստենդափի մասին:

Տարիներ առաջ դերասանը հեռուստադիտողին ներկայացավ մինչ օրս մասսայականություն վայելող «Բանակում» սերիալում՝ ամենավառ կերպարներից մեկով։ Հովհաննեսը չի հերքում, որ մինչեւ հիմա շատերն իրեն հենց այդ կերպարի անունով են դիմում։

64bc0e62-af3b-4b2e-bf97-752a680ea8b8.jpg (53 KB)

«Իհարկե, հեռուստադիտողների մոտ տպավորվում է այն վառ կերպարը, որով դերասանը սկսում է: Ինչ խոսք, որպես դերասան ես հենց Մխոյի կերպարով հայտնի դարձա, դա անհերքելի փաստ է, բայց, միաժամանակ, կերպարի հետ ասոցացիա չի մնացել: Երկար տարիներ օր ու գիշեր աշխատել եմ իմ անվան համար, որ ինձ միայն չկապեն այդ կերպարի հետ, փորձել եմ այնպես անել, որ ինձ ճանաչեն անուն-ազգանունով: Փորձում եմ աշխատանքիս մեջ լինել բազմաժանր, բայց, իհարկե, կան դեռ մարդիկ, որ մինչ օրս ինձ Մխո են ասում, հիմնականում՝ մարզերում եւ Լոս Անջելեսում: Կարծում եմ, որ դա էլ կանցնի, իհարկե, այնպես չէ, որ այդ փաստից սրտնեղում եմ:

Արդեն 10 տարի է, ինչ Հովհաննեսը հանդես է գալիս ստենդափի ձեւաչափով․ 

«Սկզբում ավելի փոքր մասշտաբներով էի սկսել, ելույթ էի ունենում փոքր փաբերում, ապա ակումբներում, հետո ամեն բան փոխվեց: Որոշ ժամանակ հետո իմ ստենդափները հնարավոր էր դիտել տարբեր թատրոններում (վարձակալում էի դահլիճները), իսկ վերջին շրջանում արդեն ելույթ եմ ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս 10 տարիների ընթացքում ուրախությամբ կարող եմ փաստել, որ իմ ելույթի հարթակները գնալով մեծանում են, իհարկե, դա միայն մեծացնում է իմ պատասխանատվությունը հանդիսատեսի առաջ»,-ասում է նա:

Հովհաննեը հպարտությամբ փաստում է, որ միայն Երեւանում իր ստենդափները տարեկան գալիս է դիտելու մոտ 40.000-50.000 մարդ. այս թվին գումարվում են նաեւ հյուրախաղերն ու միլիոնավոր դիտումները YouTube-ում:

0e5ce351-7b9c-4135-9e49-92736e330e19.jpg (29 KB)

Հովհաննեսի խոսքով՝ սկզբնական շրջանում սցենարի վրա աշխատում էր միայնակ, սակայն հաջողություն գրանցելուց հետո  թիմային աշխատելու ցանկություն ունեցավ, իսկ այսօր իր թիմի հետ հիմնել է արվեստի դպրոց՝ իր փորձով երիտասարդների հետ կիսվելու համար.

«Արդեն 7-8 տարի է, ինչ ունեմ սցենարիստներ, որոնց հետ աշխատում եմ: Անդադար աշխատանքի շնորհիվ նրանք հստակ գիտեն ինձ, իմ ոճը, լեզվամտածողությունը, ինչը կարող է ինձ համապատասխանել, արդյունքում՝ նրանց սցենարը, չնչին շտկումների ենթարկելով, ելույթ եմ ունենում: 85-90%-ով պատրաստ սցենար են ունենում, ապա միանում եմ նրանց, ստեղծագործական քննարկումներ եւ շտկումներ ենք ունենում, հպարտություն է, որ մեր թիմի աշխատանքն արդեն տարիներ է, ինչ վայելում են հազարավոր մարդիկ»,-ասում է նա:

Հովհաննես Դավթյանն իր ստենդափներում անդրադառնում է տարբեր թեմաների։ Դերասանը նշում է՝ չկա մի թեմա, որի մասին խոսելը բացառում է, բայց ամեն բան սիրում է անել չափի մեջ․

«Կան թեմաներ, որոնց հստակ չափաբաժնով պետք է անդրադառնալ, ավելի հեռու չգնալ: Դա հիմնականում վերաբերում է սեւ, քաղաքական եւ 18+ հումորներին: Կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու պետք չէ չափն անցնել այս թեմաների շրջանակում: Սեւի դեպքում՝ որ համով լինի, չքննադատվի, 18+-ի՝ գռեհիկ չլինի, քաղաքականն էլ՝ շատ չանձնավորվի: Կարող եմ ասել, որ հիմնականում բոլոր թեմաներին անդրադառնում ենք, հումորը հումոր է մնում, սահմաններ չպետք է դնել, իհարկե, միաժամանակ, պետք է անձնական սահմանները չհատվեն, մարդկանց ինքնասիրությունը չվիրավորվի»:

Հարցին՝ եղե՞լ են, այնուամենայնիվ, դեպքեր, երբ մարդիկ վիրավորվել են թեմայի ընտրությունից, դերասանը պատասխանեց,-«Չեմ հիշում, որ վիրավորվեն եւ խնդիրներ առաջանան: Լինում է, որ տեսնում ենք, որ մեկնաբանության հատվածում նշում են, որ այս կամ այն հատվածից մի փոքր սրտնեղում են, օրինակ՝ գրում են, թե ինչու եմ վիրավորում չոբաններին՝ ասելով բռի: Իհարկե, մենք պատրաստ ենք, որ նման մեծ լսարան ունենալով՝ կարող է ամեն մի բառը քննարկվել: Հնարավոր է, որ ամեն խոսքդ մի հասցեատեր ունենա, բայց փորձում ենք սցենարը գրելիս հնարավորինս ուշադիր լինել, ամեն դեպքում չափը չենք անցնում:

7d3f09d7-79c6-4698-8e70-89a689a4da0d.jpg (32 KB)

Դերասանը խոստովանում է, որ տարիների անդադար աշխատանքի արդյունքում ունենում է նաեւ լճացման վախ, ինչն օրինաչափ է համարում.

«Ավելին՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող այդ վախը պետք է սրտում պահի, քանի որ դա չի նշանակում, որ տրվել ես դրան, հակառակը՝ մոտիվացնում է, որ առաջ գնաս, նոր մտքերով հանդես գաս: Կարծում եմ, որ լճացման վախը, նույնիսկ, ցանկալի է, որ մտքումդ ունենաս, քանի որ դրա արդյունքում նաեւ փորձում ես միշտ արդիական լինել՝ աշխատանքդ հարստացնելով նոր եւ հետաքրքիր գաղափարներով»:

Հովհաննեսն իր խոսքերն ապացուցում  է նոր աշխատանքներով, որոնցից վերջինը «Կաբlook»-ն է:

««Կաբlook» ներկայացման մեջ անդրադառնում ենք կին-տղամարդ հարաբերություններին, մեր կանանց եւ աղջիկկներին, նրանց բնավորության յուրահատուկ կողմերին, որոնք տղամարդկանց համար տարօրինակ եւ անհասկանալի են, ինչը, իհարկե, նորմալ է, քանի որ տղամարդիկ էլ կունենան բնավորության կողմեր, որոնք պակաս տարօրինակ չեն կանանց համար: Այդ հակադրությունների մասին է «Կաբlook»-ը: Ամեն բան վերցված է կյանքից: Ներկայացումից հետո թե ծանոթ, թե անծանոթ մարդիկ գրում են, որ շատ իրական էր, շատ իրենց տանից էր, իրենց առօրյայից»,-ասում է նա՝ հավելելով, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Մարտի 8-ի առիթով, ավանդաբար․ կանանց նոր ներկայացում են նվիրում: 

«Փորձը ցույց է տալիս, որ կանանց թեմայով  ներկայացումները շատ են սիրվում: Թվում է՝ թեմային արդեն շատ ենք անդրադարձել, բայց, միեւնույն է, նոր մոտեցումներ ենք գտնում: Կանանց թեմայով մյուս ներկայացումների պես՝ «Կաբlook»-ը հաջողել եւ շատ է սիրվել, ընդ որում՝ ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց կողմից: Տիպիկ կանացի վերնագիր ենք ընտրել՝ հետաքրքիր բառախաղ անելով արդիական բառի հետ, որը հաճախ է օգտագործվում: Պրեմիերան կայացավ մարտի 8-ին, իսկապես մեծ հաջողություն ունեցանք, 3 սեանս խաղացի, ինչը մեր ոլորտում (հումորի) չլսված հաջողություն էր: Հաջորդ հանդիպումն էլ տեղի ունեցավ մարտի 9-ին (2 սեանս): 11.000 հանդիսատես 2 օրում դիտեց «Կաբlook»-ը, սակայն այն դիտել ցանկացողների թիվը նույնիսկ ավելի մեծ էր. մարտի 4-ից արդեն sold out էր, տոմսեր, պարզապես, չկային: Ապրիլին «Կաբlook»-ը կրկին բեմում է, հազարավոր մարդիկ ցանկանում են տեսնել այն, ինչը թե ինձ, թե իմ թիմին մոտիվացնում է: Ապրիլին «Կաբlook»-ը հյուրախաղերի է մեկնելու, քանի որ այն գրելիս՝ փորձել ենք այնպես անել, որ հետաքրքիր լինի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հայրենակիցներին: Նախ մարզերում եմ հանդես գալու, ապա եվրոպական քաղաքներում. մեր աշխարհագրությունը բավական մեծ է»:

Անդրադառնալով կանանց նվիրված իր ստենդափին՝ Հովհաննես Դավթյանը նաեւ հավելեց.

«Որքան էլ տղամարդիկ սիրում են ասել, որ իրենք միայնակ են որոշումները կայացնում, կան հարցեր, որոնց ժամանակ սիրով լսում են կնոջը, իսկ կանայք շատ հարցերում ավելի խոհեմ են: Իսկապես կան հարցեր, որոնց դեպքում պետք է լսել կնոջը: «Կաբlook»-ում նաեւ այդ մասին եմ խոսել, ի դեպ, ինձ հատուկ ձեւով դա արել եւ անում եմ ինտերակտիվ ձեւաչափով՝ շփվելով դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսի հետ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել