Մեգան Թի Ստալյոնը ամբողջովին մերկ է հայտնվել Women's Health ամսագրի շապիկին։
29-ամյա ռեփերը ցուցադրել է իր կազմվածքը եւ խոսել իր նախկին ընկերոջ՝ Թոնի Լանեսի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ցավն ու վիրավորանքը հաղթահարելու մասին (վերջինը 2020 թվականի հուլիսին կրակել էր երգչուհու ոտքին)։
Երգչուհին նաեւ ատելության էր բախվել արտիստների եւ այլոց կողմից, ովքեր կասկածի տակ էին դնում այդ գիշերվա նրա հիշողությունը, չնայած այն փաստին, որ նա տուժել էր:
«Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի խոստովանեմ, որ ես դեպրեսիա ունեմ»,-ասել է նա հարցազրույցում: Նա թերապիա է անցել՝ իր հոգեկան առողջությունը բարելավելու համար, ինչպես նաեւ սկսել է աշխատել իր էներգիան ինչ-որ դրական բանի վրա կենտրոնացնելու վրա:
Մեգանը մարզվում է շաբաթական չորսից հինգ անգամ: Երգչուհին, ով Nike-ի համար սպորտային հագուստի հավաքածու է նախագծել, նաեւ հաճույք է ստանում լողափում մարզվելուց եւ 40 րոպե վազելուց:
Աստղը փոխել է սննդակարգը՝ նվազեցնելով կարմիր մսի, կոնյակի, գազավորված ըմպելիքների, հյութերի եւ հացի օգտագործումը։ Նրա ամենօրյա սննդակարգը սովորաբար ներառում է սմուզի կամ կանաչ հյութ՝ նախաճաշի համար, իսկ ճաշի եւ ընթրիքի համար նա նախընտրում է բանջարեղեն եւ սաղմոն եւ որեւէ բանջարեղենային խորտիկ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ