Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տոմա Պետրոսյանն ամուսնացել է. դերասանուհու անձնական կյանքի մանրամասները՝ նոր՝ «Տարան-տարան» ստենդափում

10:59, 12 ապրիլի

Տոմա Պետրոսյանն ամուսնացել է.  իր կյանքի նշանակալից փոփոխության մասին դերասանուհին պաշտոնապես հայտարարեց իր նոր՝ «Տարան-տարան» ստենդափի շրջանակում, որի պրեմիերան կայացավ երեկ՝ ապրիլի 11-ին, «Բոհեմ» թատրոնում: Մոնոներկայացման մեջ Տոման առաջին անգամ անկեղծանում է իր եւ սիրելիի հարաբերությունների մասին` առաջին հանդիպումից մինչեւ ծնողների հետ ծանոթություն՝ ամուսնական կյանքից երբեմն շեղվելով դեպի քաղաքականություն, հետո անցում կատարելով հորոսկոպին, ժամանակ առ ժամանակ, ծիծաղը փոխարինելով հուզմունքի, երբ վերհիշում էր ծննդավայրը՝ Արցախը…

image00001-1.jpeg (47 KB)

«Ինչպես եւ իմ նախորդ՝ «Տանը մնացի» ներկայացումը, սա եւս մաքսիմալ մոտ էր իրականությանը: Նախորդում էլ էի պատմում իմ կարգավիճակի մասին, իսկ այստեղ՝ այն մասին, որ կարգավիճակ է փոխվել»,-ներկայացումից հետո NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան՝ նշեց դերասանուհին: 

Ներկայացման մեջ Տոման բավական անկեղծ էր. դերասանուհին ասում է, որ ցանկացել են հենց ներկայացմամբ հանրայնացնել անձնական կյանքի նորությունը, բայց, միեւնույն ժամանակ, շատ փակագծեր չեն բացել: Ստենդափի մեջ նա, նույնիսկ, չի նշում ամուսնու անունը՝ նրան անվանելով Արջուկ (թեեւ հանրությունը վաղուց է խոսում Տոմայի ու նրա գործընկերոջ՝ դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանի (Պոնչ) հարաբերությունների մասին)։

image00002-1.jpeg (47 KB)

«Սցենարիստը (Թելման Առաքելյան)  իմ շատ մտերիմ ընկերն է, լավ ծանոթ է իմ նիստ ու կացին, գիտի իմ հնարավորություններն ու մտածելակերպը. սկսեցինք միասին աշխատել նրա գրած սկզբնական սցենարի վրա, մտքերով փոխանակվեցինք, շատ բաներ դուրս մնացին, որոշներն ավելացան: Այս ոճի ցանկացած պիեսի մեջ նման բաներ լինում են»:

Դերասանուհու խոսքով՝ Տարոնը եւս իր մասնակցությունն ունեցել է այդ հարցում՝ բայց արդեն պատրաստի սցենարի վերջին փուլում:

image00003-1.jpeg (60 KB)

Տոման ներկայացման մեջ հումորային անդրադարձ է կատարել նաեւ իր գործընկերներին, նրա «թիրախում է հայտնվել», օրինակ, Ավետ Բարսեղյանը (թե որ հայտնի դրվագով, գուշակեք ինքներդ:)): Նա նշեց, որ նախապես ոչ ոքի տեղյակ չէր պահել իրենց «մասնակցության» մասին, բայց խոստովանեց, որ սկզբում մտքեր ունեցել է տեղյակ պահելու, իսկ փոշմանել է, քանի որ, ըստ դերասանուհու, հումորը «նուրբ ձեւով է արված»:

Տոման խոսում է նաեւ ծնողների մասին՝ ներկայացնելով «Արջուկի» հետ նրանց ծանոթությունը եւ բացահայտելով նրանց բնավորության բնորոշ գծերը: Հայրն ու մայրը, սակայն, ներկա չէին պրեմիերային: Դերասանուհու խոսքով՝ նրանք կդիտեն ավելի ուշ, առաջնախաղերը միշտ բաց են թողնում, քանի որ անհանգստանում են: 

image00006-1.jpeg (115 KB)

«Այն ծնողներից են, որ պրեմիերաներին ինձ հանգիստ են թողնում, կողքից են աղոթում ինձ համար, որովհետեւ իրենք էլ իմ չափ անհանգստանում են: Իրենք էլ չգիտեն իրենց նվիրված հատվածների մասին, մոտավորապես գիտեն սցենարը, բայց ոչ մի փակագիծ չեմ բացել»,-լրագրողների հետ զրույցում հավելեց Տոման:

Անդրադառնալով ներկայացման ընթացքում քաղաքական անցումներին, մասնավորապես՝ Արցախի հետ տեղի ունեցածին, կարոտին ու սպասումին, Տոման նշեց.

image00008.jpeg (68 KB)

«Չէի կարող չներառել այդ հատվածը, ես այն մարդը չեմ, որ չներառեի. դա չի արվել միայն գեղարվեստական տեսանկյունից, այդ ամեն ինչը կապ ունի իմ «ես»-ի հետ, ու ես չէի կարող աչք փակել դրա վրա»:

Հավելենք, որ «Տարան-տարան» ստենդափի բեմադրիչը Սեդրակ Գոջամանյանն է, դերասանուհու կերպարների հեղինակը Արայիկ Գաբաջյանն է, ներկայացման երաժշտական ձեւավորումը՝ Վահե Գրիգորյանի, պաստառը՝ Արվին Քոչարյանի, սցենարիստ՝ Թելման Առաքելյան:

image00009.jpeg (68 KB)

image00010-1.jpeg (70 KB)

image00011-1.jpeg (62 KB)

image00012.jpeg (66 KB)

image00013.jpeg (66 KB)

image00376.jpeg (94 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել