Մահացել է լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի կինը: Էլեոնորա Կոպոլան 87 տարեկան էր։ Նա առավել հայտնի է որպես «Խավարի սրտերը. ռեժիսորի ապոկալիպսիս» վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
Էլեոնորայի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ հաստատելով նրա մահվան մասին լուրը, սակայն դրա պատճառը չի նշվում։
Էլեոնորան եւ Ֆրենսիսը ծանոթացել են 1962 թվականին, երբ կինն աշխատում էր որպես բեմադրիչ-նկարչի օգնական նրա ռեժիսորական դեբյուտի շուրջ՝ ցածր բյուջետային սարսափ ֆիլմում, որը կոչվում էր «Դեմենցիա 13»: Նրանք սիրավեպ սկսեցին՝ սկիզբ դնելով անձնական եւ մասնագիտական հարաբերություններին, որոնք տեւեցին ավելի քան վեց տասնամյակ՝ մինչեւ նրա մահը:
Նա իր կարիերայի ընթացքում մի քանի վավերագրական ֆիլմ է նկարահանել, որոնք, հիմնականում, իր ամուսնու եւ իրենց դստեր՝ Սոֆիա Կոպոլայի ֆիլմերի կուլիսային բեքսթեյջերն էին:
Էլեոնորան ծնվել է Լոս Անջելեսում․ հոր մահից հետո նրան մայրը միայնակ է մեծացրել։ UCLA-ում կիրառական դիզայնի մասնագիտացումից հետո նա սկսել է իր կարիերան որպես կինոռեժիսորի օգնական՝ ավելի ուշ հայտնվելով «Դեմենցիա 13» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Ֆրենսիսն ու Էլեոնորան սկսել են հանդիպել ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ 1963 թվականին նա հասկացել է, որ հղի է։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցե Լաս Վեգասում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ