Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Forbes-ի վարկածով աշխարհի 10 ամենահարուստ ժառանգները. Մուկեշ Ամբանին առաջին տեղում է

19:24, 16 ապրիլի

Ըստ հաշվարկների՝ Forbes USA 2024-ի վարկանիշում ընդգրկված մասնակիցների մոտավորապես մեկ երրորդը ժառանգել է իրենց ունեցվածքի ամբողջ կամ մեծ մասը, գրում է Forbes-ը։

Ընդհանուր առմամբ, 934 ժառանգների կարողությունը (ցուցակի 33,6%-ը) կազմում է 5 տրիլիոն դոլար։ Տարեցտարի ժառանգների թիվը վարկանիշում աճում է. անցած տարի ընդգրկվել են ընտանեկան ժառանգության 827 ներկայացուցիչներ (ցուցակի 31,3%-ը)՝ 4,1 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց մեծ մասն ինքնուրույն է աշխատել սեփական հարստությունը՝ առանց ընտանիքի ժառանգության վրա հույս դնելու: Այնուամենայնիվ, աշխարհի 25 ամենահարուստ մարդկանցից յոթն իրենց քայլերը սկսել են մոտավորապես 1 միլիարդ դոլարի ժառանգություն ունենալով, իսկ որոշ դեպքերում՝ շատ ավելին: Նրանց թվում է աշխարհի ամենահարուստ կինը՝ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը (կարողությունը՝ 99,5 մլրդ դոլար), ով ժառանգել է իր պապի հիմնադրած L'Oréal կոսմետիկ ընկերության բաժնետոմսերը, ինչպես նաեւ՝ Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին (116 մլրդ դոլար), ով ժառանգել է իր հոր հիմնադրած տեքստիլ կայսրության մի մասը։

Վարկանիշի մյուս մասնակիցները ժառանգել են արդեն կառուցված կայսրությունը, բայց որոշել են անձամբ չմասնակցել դրա հետագա զարգացմանը եւ ղեկը հանձնել են երրորդ կողմերին, օրինակ՝ Մարկ Մատեշիցը, ով հոր մահից հետո 30 տարեկանում դարձավ Ավստրիայի ամենահարուստ մարդը (հայրը՝ Դիտրիխ Մատեշիցը, Red Bull-ի համահիմնադիրն էր, մահացել է 2022 թվականին)։

№1 Մուկեշ Ամբանի

Տարիքը՝ 66 
Երկիրը՝ Հնդկաստան
Եկամտի աղբյուրը՝ ներդրումներ
Կարողությունը՝ 116 միլիարդ դոլար

амбани.jpg (103 KB)

Մուկեշը եւ նրա եղբայր Անիլը Հնդկաստանի ամենամեծ հարստության ժառանգորդներն են, որը նրանք ստացել են իրենց հորից՝ Դիրուբհայ Ամբանիից (մահացել է 2002 թ.): Ընկերության վերահսկողության համար կատաղի պայքարը խզում է առաջացրել եղբայրների հարաբերություններում։ Անիլը դուրս մնաց աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշից այն բանից հետո, երբ իր ընկերություններից շատերը սնանկացան: Մուկեշը, որի կայսրությունը ներառում է նավթաքիմիական, նավթի եւ գազի մանրածախ առեւտուր, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը:

№2 Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը եւ ընտանիքը

Տարիքը՝ 70 
Երկիրը՝ Ֆրանսիա
Եկամտի աղբյուրը՝ L'Oréal
Կարողությունը՝ 99,5 մլրդ դոլար

франсуаз.jpg (75 KB)

Բետանկուր-Մայերսը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենահարուստ կինը՝ շնորհիվ L'Oréal-ում իր 33% բաժնեմասի՝ կոսմետիկ հսկա, որը 1909 թվականին հիմնադրել է նրա պապը՝ քիմիկոս Յուջին Փոլ Լուի Շուլլերը: Միլիարդատեր ժառանգորդուհին L'Oréal-ի տնօրենների խորհրդի փոխնախագահն է եւ ընտանեկան Téthys Invest ներդրումային ընկերության նախագահը։ 2018 թվականին՝ մոր՝ Լիլիանա Բետանկուրի մահից մեկ տարի անց, նա առաջին անգամ հայտնվեց Forbes USA-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։

№3 Ջիմ Ուոլթոնը եւ ընտանիքը

Տարիքը՝ 75 
Երկիրը՝ ԱՄՆ
Եկամտի ​​աղբյուրը՝ Walmart
Կարողությունը՝ 78,4 մլրդ դոլար

джим.jpg (40 KB)

Սեմ Ուոլթոնի կրտսեր որդուն է պատկանում Walmart-ի մոտ 12%-ը, որը 1962 թվականին հիմնադրել էր հայրը։ Անցած տարվա ընթացքում նա եւ իր եղբայրներն ու քույրերը՝ Ռոբն ու Էլիսը, ովքեր ընկերությունում ունեն նույն բաժնետոմսերը, 58 միլիարդ դոլար ավելացրին իրենց կարողությանը, քանի որ Walmart-ի բաժնետոմսերը թանկացան գրեթե 20%-ով: Ջիմը ավելի քան 10 տարի աշխատել է Walmart-ի տնօրենների խորհրդում, սակայն 2016 թվականին նա իր աթոռը փոխանցել է որդուն՝ Ստյուարտին։ Այսօր Ուոլթոնը կենտրոնանում է ընտանեկան բանկի՝ Arvest-ի կառավարման վրա:

№4 Ռոբ Ուոլթոնը եւ ընտանիքը

Տարիքը՝ 79
Երկիրը՝ ԱՄՆ
Եկամտի ​​աղբյուրը՝ Walmart
Կարողությունը՝ 77,4 մլրդ դոլար

уолт.jpg (23 KB)

Սեմ Ուոլթոնի ավագ որդին մինչ այժմ աշխատում է ընկերության տնօրենների խորհրդում։ Նա նաեւ NFL-ի Denver Broncos-ի ամենամեծ սեփականատերն է, որը 2022 թվականի հունիսին ռեկորդային՝ 4,7 միլիարդ դոլարով ձեռք է բերվել Walton-Penner Family Ownership Group-ի կողմից: Ակումբը ներկայումս գնահատվում է 5,1 միլիարդ դոլար:

№5 Էլիս Ուոլթոնը եւ ընտանիքը

Տարիքը՝ 74 
Երկիրը՝ ԱՄՆ
Եկամտի ​​աղբյուրը՝ Walmart
Կարողությունը՝ 72,3 մլրդ դոլար

Walmart-ի հիմնադրի միակ դուստրը, որին Forbes USA-ն 2013 թվականին մյուս ժառանգների շարքում անվանել է «սպիտակ ագռավ», հիմնականում խուսափում է ընտանեկան բիզնեսից։ Փոխարենը, նա իր ժամանակը նվիրել է իր հոբբիներին, ինչպիսիք են ձիաբուծությունը եւ արվեստի գործեր հավաքելը: 2011 թվականին նա հիմնադրեց ամերիկյան արվեստի Crystal Bridges թանգարանը:

№6 Դեյվիդ Թոմսոն

Տարիքը՝ 66 
Երկիրը՝ Կանադա
Եկամտի ​​աղբյուրը՝ ԶԼՄ
Կարողությունը՝ 67,8 մլրդ դոլար

томпсо.jpg (25 KB)

2006 թվականին հոր մահից հետո Թոմսոնը ստանձնեց կանադական Thomson Corporation (Thomson) մեդիա խումբը, որը հիմնադրել էր իր պապը՝ Ռոյ Թոմսոնը։ 2008 թվականին նրա գլխավորությամբ Thomson-ը միացավ Reuters լրատվական գործակալությանը: Այդ ժամանակից ի վեր ընտանիքի կարողությունը 22 միլիարդ դոլարից հասել է ավելի քան 66 միլիարդ դոլարի:

№7 Ջուլիա Կոխ

Տարիքը՝ 61 տարեկան
Երկիրը՝ ԱՄՆ
Եկամտի ​​աղբյուրը՝ Koch Industries
Կարողությունը՝ 64,3 մլրդ դոլար

джулия.jpg (87 KB)

Հանգուցյալ Դեյվիդ Կոխի կինը (մահացել է 2019 թվականին) դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, երբ նա եւ իր երեք երեխաները՝ Դեյվիդ Քոչ կրտսերը, Մերի Ջուլիան եւ Ջոնը ժառանգեցին ընկերության բաժնետոմսերի 42%-ը։ Ջուլիան ծառայում է Koch Industries-ի տնօրենների խորհրդում եւ հանդիսանում է Դեյվիդ Կոխի անվան բարեգործական հիմնադրամի նախագահը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա բանակցություններ է վարում NBA-ի հետ՝ «Բրուքլին Նեթս» ակումբի 10% բաժնետոմսերը գնելու համար:

№8 Ջովանի Ֆերերո

Տարիքը՝ 59 
Երկիրը՝ Իտալիա
Եկամտի աղբյուրը՝ Nutella, հրուշակեղեն
Կարողությունը՝ 43,8 մլրդ դոլար

фереро.jpg (37 KB)

Ֆերերոն 2015 թվականին հոր՝ Միքել Ֆերերոյի մահից հետո ժառանգեց ընտանիքի հրուշակեղենի բիզնեսի մոտավորապես 75%-ը։ Իտալական հրուշակեղենի խոշորագույն արտադրող Ferrero-ն հիմնադրվել է 1946 թվականին՝ այն բանից հետո, երբ Պիետրո Ֆերերոն հորինեց ընկույզի կարագը, որը հետագայում ստացավ աշխարհահռչակ Nutella անվանումը: Ջովաննին իր հանգուցյալ եղբոր՝ Պիետրոյի հետ (մահացել է 2011 թվականին) 32 տարեկանում դարձել է ընկերության գործադիր տնօրենն ու ղեկավարել այն 20 տարի։ Նա իր պաշտոնը թողել է 2017 թվականին, սակայն շարունակում է մնալ Ferrero Group-ի գործադիր տնօրենը:

№9 Մարկ Մատեշից

Տարիքը՝ 31 
Երկիրը՝ Ավստրիա
Եկամտի աղբյուրը՝ Red Bull
Կարողությունը՝ 39,6 մլրդ դոլար

матеш.jpg (37 KB)

Red Bull-ի համահիմնադրի միակ որդին միլիարդատեր է դարձել 2022 թվականի հոկտեմբերին՝ հոր մահից հետո՝ ժառանգելով էներգետիկ ըմպելիքների բիզնեսի 49%-ը։ Նա նաեւ ժառանգել է ընտանիքի որոշ ֆինանսական ակտիվներ եւ անշարժ գույք: Անցած տարվա ընթացքում Red Bull-ի շահաբաժինները Մատեշիցին բերեցին 630 միլիոն:

№10 Ջոն Մարս

Տարիքը՝ 88 
Երկիրը՝ ԱՄՆ
Եկամտի աղբյուրը՝ հրուշակեղեն, կենդանիների սնունդ
Կարողությունը՝ 38,5 մլրդ դոլար

мар.jpg (61 KB)

Ջոնը վարում է նույն համեստ ապրելակերպը, ինչ իր քույրը՝ Ժակլինը։ Սակայն նա երկար տարիներ զբաղվել է նաեւ ընտանեկան բիզնեսով։ Նա եւ հանգուցյալ եղբայրը՝ Ֆորեսթ Մարս կրտսերը, 1975 թվականից եղել են Mars-ի համանախագահներ: Նրանք ընկերությունը վերածել են հրուշակեղենի եւ կենդանիների համար նախատեսված սննդամթերքի համաշխարհային կայսրության: 1992 թվականին Washington Post-ում հրապարակվեց մի նյութ, ըստ որի Ֆորեսթ Մարս Ավագի բոլոր երեխաները աշխատում էին գրասենյակում եւ ունեին մեկ ընդհանուր օգնական:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել