Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին

12:22, 19 ապրիլի

Բեն Աֆլեքի եւ նրա նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների դուստրը քամինգ աութ է արել. 15-ամյա աղջիկը, որին անվանել են Սերաֆինա Ռոուզ, այժմ կրում է Ֆին անունը եւ օգտագործում է «նրանք» դերանունը։ Այսինքն, նա իրեն ոչ բինար է համարում՝ ոչ տղամարդ, ոչ էլ՝ կին։

Հայտնի դերասանների դուստրն այդ մասին հայտարարել է այս ամսվա սկզբին Չարլսթոնում՝ Գարների հոր հիշատակի արարողության ժամանակ։ 

«Բարեւ, իմ անունը Ֆին Աֆլեք է»․ ներկայանալուց հետո Ֆինը ծառայության ժամանակ Աստվածաշնչից մի հատված է կարդացել պապի հիշատակին, ով, ճակատագրի հեգնանքով, այնքան «պահպանողական» էր, որ, ըստ Գարների, իրեն եւ քույրերին, նույնիսկ, չէր  թույլատրում դակել ականջները:

Աֆլեքի ընդլայնված ընտանիքի անդամներից 16-ամյա Էմմեն՝ Ջենիֆեր Լոպեսի դուստրը, եւս իրեն ոչ բինար է համարում։ Լոպեսն առաջին անգամ Էմմեի մասին խոսել էր «նրանք»-ով երկու տարի առաջ՝ բեյսբոլի բարեգործական գալայի ժամանակ, նրան հրավիրելով բեմ՝ իր հետ երգելու:

Գարները, Աֆլեքը եւ Լոպեսը միանում են հայտնի ծնողների երկար ցուցակին, ովքեր ստիպված են եղել վերանայել իրենց երեխաների դերանունները։ Նրանց թվում են՝ Շարլիզ Թերոնը, Ջեյմի Լի Քերտիսը, Շերը, Սիգուրնի Ուիվերը, Նաոմի Ուոթսը եւ նրա նախկին ընկեր Լիեւ Շրայբերը, Անետ Բենինգը եւ Ուորեն Բիթին, Սինթիա Նիքսոնը՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը:

Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետազոտական ​​կազմակերպության՝ Ուիլյամսի ինստիտուտի տվյալներով, 13 տարեկանից բարձր 1,6 միլիոն ամերիկացիներ ճանաչվում են որպես տրանսգենդեր: Այլ ուսումնասիրություններ ասում են, որ այդ ցուցանիշն ավելի ցածր է: Ուրեմն ինչու՞ է այն տեղ գտել Հոլիվուդում:

Ըստ դոկտոր Հիլարի Կասի՝ Մեծ Բրիտանիայում գենդերային անցման վերաբերյալ զեկույցի, որը հրապարակվել է անցյալ շաբաթ, շատ անչափահասներ, ովքեր կասկածի տակ են դնում իրենց գենդերային ինքնությունը, իրականում ունեն տագնապի, վատ ինքնագնահատականի կամ մարմնի հետ անհաշտ լինելու խնդիրներ: Հաշվի առնելով, որ հոլիվուդյան աստղի երեխա լինելը կարող է չափազանց դժվար լինել եւ երբեմն ունենալ ողբերգական հետեւանքներ, կարո՞ղ է, արդյոք, սա բացատրել, թե ինչու են աստղային երեխաների շրջանում շատերը «գենդերային դիսթրես» ունենում:

Կամ, գուցե, սա, պարզապես, այն պատճառով է, որ նրանցից շատերն ապրում են ծայրահեղ լիբերալ ​​Կալիֆորնիայում (իսկ նրանց ծնողներն աշխատում են մի արդյունաբերությունում, որտեղ նմանատիպ հայացքներ են խրախուսում), որտեղ ողջունում են գենդերային անհամապատասխանությունը: Եվ եթե աստղն ունի տրանսգենդեր երեխա, նա, միանգամայն, կարող է ցանկանալ պատմել այդ մասին աշխարհին:

Ոմանք, ինչպես դերասանուհի Քեյթ Հադսոնը, մեծացնում են իրենց երեխաներին «առանց սեռի»՝ թույլ տալով նրանց որոշել, թե ինչպես են ցանկանում նույնականացվել:

Ոմանք խոստովանում են, որ երբեք չէին սպասի, որ իրենց երեխան տրանս-խնդիրներ կունենար։

Ջեյմի Լի Քերթիսի համար, սակայն, անսպասելի է եղել երեխայի խոստովանությունը: 2021 թվականին նա բացահայտեց, որ իր որդեգրած երեխան՝ Թոմը, այժմ տրանս կին է՝ Ռուբի անունով: Քերթիսն ասել է, որ ինքն ու իր ամուսինը՝ Քրիստոֆեր Գեսթը, սկզբում դժվարացել են հարմարվել այդ մտքին:

«Օտարը» ֆիլմի աստղ Սիգուրնի Ուիվերը, որը Քերթիսի մտերիմ ընկերուհին է, շատ ավելի զուսպ է ընդունել այն փաստը, որ իր միակ երեխան այժմ հայտնի է որպես Չար: 

Որոշ հայտնի ծնողներ իրենց երեխաներին տրանսգենդեր են ճանաչել, նույնիսկ, այն ժամանակ, երբ վերջինները դեռ «բարուրի մեջ էին»: 2019-ին դերասանուհի Շարլիզ Թերոնն ասաց, որ իր ավագ երեխան՝ 11-ամյա Ջեքսոնը, որին ինքը որդեգրել էր, հիմա դաստիարակվում է որպես աղջիկ։ «Այո, ես եւս կարծում էի, թե նա տղա է, մինչեւ այն պահը, երբ երեք տարեկանում նա նայեց ինձ եւ ասաց՝ ես տղա չեմ»,-The Mail-ին ասել է Թերոնը։

Անետ Բենինգը եւ Ուորեն Բիթին ամուսնացել են 1992 թվականին եւ ունեն չորս երեխա, այդ թվում՝ տրանսգենդեր բանաստեղծ Սթիվեն Այրուն։ «Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր ընտանիքում տրանսգենդեր լիներ»,-ասել է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել