Թեյլոր Սվիֆթը Քիմ Քարդաշյանին իր նոր՝ The Troubled Poets Department ալբոմում երկու «դիս-թրեք» է նվիրել։ Ալբոմը ներառում է 15 երգ, որոնցից երկուսը նվիրված են Քիմին եւ նրա նախկին ամուսնու՝ Քանյեի Ուեսթի հետ Սվիֆթի վաղեմի տարաձայնություններին։
Սվիֆթը երգում է Էյմի անունով դպրոցական կռվարարի մասին, եւ թրեքը ոչ այնքան նրբանկատորեն հաստատում է, որ այդ մարդը «Քիմն» է:
«Երբ ես պատկերացնում եմ իմ հայրենի քաղաքը, այնտեղ քո բրոնզե արձանն է՝ ծածկված կեղծ արեւայրուքով, իսկ դրա ներքո հուշատախտակը: Դու սպառնում ես ինձ հրել մեր դպրոցի աստիճաններից ցած:
Այս ամբողջ ընթացքում, մինչ դու հարվածում էիր, ես ինչ-որ բան էի ստղծում: Եվ ես անհամբեր ուզում էի ցույց տալ, որ դա իրական է: Ուզում էի գոռալ՝ «Գնա գրողի ծոցը, Aimee»: Բայց ես չեմ կարող մոռանալ, թե ինչպես դու ստիպեցիր ինձ բուժվել»,- երգում է Սվիֆթը:
Բայց արտահայտությունը, որն, իսկապես, պայթեցրել է սոցիալական ցանցերը, հետեւալն է. «Չեմ կարծում, որ դու շատ ես փոխվել: Այդպիսով, ես փոխել եմ քո անունը եւ բոլոր իրական հուշումները, բայց մի օր քո երեխան կգա տուն ու կկատարի այս երգը: Եվ միայն մենք երկուսով կիմանանք, որ այն քո մասին է»։
Քիմին նվիրված երկրորդ դիս-թրեքը կոչվում է «Cassandra»։ Հունական դիցաբանության մեջ Ապոլոն աստվածը սիրահարված էր Կասանդրային: Ապոլոնը «մարգարեության զորությամբ օժտեց նրան, բայց երբ նա մերժեց իրեն, անիծեց»։ Սվիֆթը երկար ժամանակ հերքել է Քարդաշյանի այն պնդումը, թե ինքն է թույլ տվել Ուեսթին՝ իր «Famous» երգում գռեհիկ արտահայտություններ ներառել իր հասցեին։ «Այդպիսով, նրանք սպանեցին Կասանդրային, որովհետեւ նա վախենում էր ամենավատից եւ փորձեց պատմել քաղաքին: Նրանք օձերով լցրեցին իմ խուցը. ես սրա համար ափսոսում եմ: Հիմա հավատու՞մ եք ինձ»:
Օձի պատկերները առկա են Սվիֆթի «Reputation» ալբոմի վրա: Քարդաշյանը, եւ շատերը սոցիալական ցանցերում, Սվիֆթին օձ են անվանել 2016 թվականի տխրահռչակ հեռախոսազանգի արտահոսքից հետո:
Ի՞նչ էր տեղի ունեցել 2016-ին
Տարիներ անց այն բանից հետո, երբ Ուեսթը ընդհատել էր Սվիֆթին 2009 թվականի MTV Video Music Awards-ի բեմում, նրանք երկուսն էլ հաշտվել էին: Սվիֆթը, նույնիսկ, 2015 թվականին Ուեսթին շնորհեց MTV Video Vanguard Award մրցանակը։ Նրանց «ընկերությունը» համընկել է ռեփերի եւ Քարդաշյանի հարաբերությունների հետ, եւ եռյակը բազմաթիվ առիթներով լուսանկարվել է միասին։ Բայց նրանց բարեկամությունը փլուզվեց 2016 թվականին, երբ Ուեսթը նշեց Սվիֆթի անունը իր «Famous» երգում. «Ես զգում եմ, որ Թեյլորը եւ ես դեռ կարող ենք սեքսով զբաղվել։ Ինչո՞ւ։ Ես եմ այդ պոռնիկին հայտնի դարձրել»։ Ուեսթը պնդել է, որ ինքը Սվիֆթից թույլտվություն է ստացել երգի բառերը գրելու համար: Սվիֆթը խոստովանել է, որ իրենք զրուցել են, բայց «պոռնիկ» բառը երբեք չի քննարկվել։
Քարդաշյանը Snapchat-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ առկա էր Ուեսթի եւ Սվիֆթի հեռախոսազրույցը, որում նա, կարծես, հավանություն է տալիս այս արտահայտությանը: Սվիֆթը, սակայն, պնդում էր, որ տեսանյութը մոնտաժված է:
«Որտե՞ղ է այն ձայնագրությունը, որտեղ Քանյեն ինձ ասում է, որ իր երգում ինձ «պոռնիկ» է անվանելու: Այն գոյություն չունի, քանի որ երբեք չի եղել»,-Քարդաշյանի գրառումից հետո սոցիալական ցանցերում գրել է նա,-«Ես, իսկապես, կցանկանայի հեռացվել այս պատմությունից, որի մասնիկը երբեք չեմ ցանկացել լինել»:
Ի՞նչ են ասել Քարդաշյանն ու Սվիֆթը տարիների ընթացքում իրենց թշնամության մասին
2016 թվականին Քարդաշյանը GQ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սվիֆթը թույլ էր տվել օգտագործել այդ արտահայտությունը, եւ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է։ Մեկ ամիս անց Keeping Up With the Kardashians-ի մի դրվագում Քարդաշյանը հանդիպում է մորը՝ Քրիս Ջեններին, ով ցանկանում էր, որ նրանք հաշտվեին եւ Քիմին խնդրում է զանգահարել երգչուհուն:
«Շնորհակալ եմ քո հիանալի խորհրդի համար,- պատասխանել է Քարդաշյանը,- բայց ես չեմ պատրաստվում ընդունել այն»:
2017 թվականին Քարդաշյանը հաստատել է, որ դրանից հետո չի խոսել Սվիֆթի հետ։ Սվիֆթը, թողարկելով Reputation-ի իր գլխավոր սինգլը՝ «Տես, թե ինչ ես ստիպել ինձ անել» վերնագրով, շատ հստակ հասկացրել է, որ Քիմին եւ Քանյեին ներում չի լինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ