«Լադանիվա» խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանը եւ Լուի Թոմասը, Հայաստանում են, որտեղ անցել են նախաեվրատեսիլյան պատրաստություններին: Խումբն այս ընթացքում հասցրել է համերգներ ունենալ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում եւ մասնակցել եվրատսիլյան միջոցառումների: Այս ամենի մասին Ժակլինն ու Լուին այսօր՝ ապրիլի 22-ին, կիսվեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսը խորհրդանշական կերպով տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում, քանի որ «Ժակո» երգի տեսահոլովալը ոգեշնչված էր անվանի հայ ռեժիսորի ոճից:
View this post on Instagram
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, նախ, խոսեց Հայաստանի այս տարվա դեսպանների ընտրության մասին:
««Եվրատեսիլի» դեպքում նրանք լավագույն ընտրությունն էին, քանի որ մրցույթի կարգախոսն է United by music/«Միավորված երաժշտությամբ», իսկ «Լադանիվա» խումբը շատ համահունչ է այս կարգախոսին ու նաեւ մրցույթին: Ինչպես մրցույթն է միավորում շատ ազգերի, մշակույթների, մարդկանց, այդպես էլ «Լադանիվա»-ն՝ իրենց երգերով ու երաժշտությամբ, հայկական եւ այլ մշակույթների հրաշալի միաձուլում են: Հիմա, տեսնելով նաեւ դրսի հանդիսատեսի արձագանքը, կարծում եմ՝ մեր ընտրության հարցում չենք սխալվել»,-նշեց նա:
Խոսելով հետաքրքիր միքսերի արդյունքում ծնված երգի մասին, որի խոսքերի հեղինակը Ժակլինն է, երգչուհին ընդգծեց, որ առաջնահերթ ցանկացել են լավ տրամադրություն փոխանցել եւ կոտրել աղջիկների մասին որոշ կարծրատիպեր:

«Երգը ուրախ է ու լավ տրամադրություն է փոխանցում: «Լադանիվա»-ի սկիզբը հենց այդպիսին է եղել՝ մենք միքսում ենք տարբեր երկրների երաժշտությունը: Ու մենք շարունակում ենք այդպես աշխատել՝ գտնելով, որ պետք չէ սահմանափակել երաժշտությունը: Մենք, իսկապես, անում ենք այն, ինչ սիրում ենք»:
Լուին, որը երաժշտության հեղինակն է հավելեց. «6/8 միայն Հայաստանում չէ, որ լսում են: Ֆրանսիայում կա մի կղզի, որտեղ եւս միշտ պարում են այդ երաժշտության ներքո: Մենք մեր երգի մեջ ավելացրել ենք նաեւ դհոլի հատված, որպեսզի ավելի շատ հայկական էլեմենտրներ լինեին օգտագործված»:
Ժակլինի խոսքով, երգն իրենց երգացանկի ամենասպասված հիթերից է դարձել:
«Մեր համերգների ժամանակ այս երգն ամեն տեղ մեզ հետ երգում են: Վերջերս էլ Մադրիդում էինք՝ նախաեվրատեսիլյան միջոցառման էինք, որտեղ մարդիկ այնքան համահունչ էին մեզ ձայնակցում, որ ես ինքս մոռացել էի, որ պետք է երգեմ (ծիծաղում է)»:
Ժակլինը ցանկանում է, որ երգի մեջ աղջիկները գտնեն իրենց ազատությունը եւ չվախենան լինել տարբերվող:
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչ վերաբերում է ակնկալիքներին՝ Դավիթ Ծերունյանի խոսքով՝ մրցույթն անկանխատեսելի է, բայց այն, որ Հայաստանը ներկայանում է հենց հայերեն երգով, ոգեւորել է եվրոպացի երկրպագուներին, ինչը փաստում են նաեւ «Ժակո» տեսահոլովակի միլիոնավոր դիտումները (մրցույթի պաշտոնական ալիքում այն հատել է 3 միլիոնի սահմանը):
«Եվրատեսիլ»-ի դեպքում երկրպագուները միշտ սպասում են, որ մասնակիցները ելույթ կունենան իրենց լեզուներով: Ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների դեպքում, երկրպագուները մեկնաբանությունների բաժնում գրում են, որ կնախընտրեին լսել տվյալ երկրի լեզուն»,-հավելեց Ծերունյանը:
Դավիթը շատ փակագծեր չբացեց, բայց հայտնեց, որ երգի եվրատեսիլյան բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է լինելու, որը նաեւ «Ժակո» տեսահոլովակի ռեժիսորն էր: Ժակլինին ու Լուիին բեմում կմիանան նաեւ «Լադանիվա»-ի մյուս անդամները, իսկ տրամադրությունը, ինչպես եւ տեսահոլովակում՝ սկսած հագուստից վերջացրած աքսեուարներով, կլինի մաքսմիմալ հայկական:
«Խոստանում ենք, որ կտեսնեք մաքսիմալ վառ եւ դրական էներգիայով լի համար, որտեղ կլինի կենդանի համերգի շունչ:

Ի դեպ, այսօր՝ ապրիլի 22-ին, Ժակլինը նշում է ծննդյան 27-ամյակը, ինչի առթիվ լրագրողները նրան շնորհավորեցին Happy Birthday երգով: Դրան ի պատասխան երգչուհին եւ Լուին հավաքվածների համար կատարեցին «Ժակո» երգը եւ յուրահատուկ անակնկալ մատուցեցին՝ նվիրելով Ժակլինի կերպարով թեմատիկ տիկնիկներ:
«Ըստ հայկական ավանդույթի՝ մայրիկը կամ տատիկը իրենց դստրերի համար տիկնիկ են պատրաստել ու նվիրել ամուսնության ժամանակ, ու այդ տիկնիկը յուրօրինակ զրուցակից է դարձել աղջիկների համար՝ լսելով նրանց մտահոգությունները»,-անդրադառնալով տիկնիկի խորհրդին՝ նշեց երգչուհին:
Հավելենք, որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին