«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին

15:13, 23 ապրիլի

1950-ականների Հոլիվուդի ամենավառ աստղերը, այդ թվում՝ Մերիլին Մոնրոն, Ջեյմս Դինը, Քենեդի եղբայրները, Լանա Թերները եւ Ջուդի Գարլենդը, իրենց գաղտնիքներն ունեն, գրում է People-ը։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մերիլին Մոնրոյի մահվան գիշերը: Արդյոք, նա, իսկապե՞ս, սիրավեպ ուներ Ջոն Քենեդու հետ: Լանա Թերներն է սպանե՞լ իր դավաճան մաֆիոզ ընկերոջը, թե՞ նրա դուստրը՝ Շերիլին:

Այս հարցերը դեռ շատերին են հետաքրքրում: «The Fixer: Moguls, Mobsters, Movie Stars, and Marilyn» նոր բացահայտման մեջ, ներկայացված են ոստիկան եւ մասնավոր հետախույզ Ֆրեդ Օտաշի ամենացնցող պատմությունները, որոնք հիմնված են նրա՝ երբեւէ չհրապարակված հետաքննական նյութերի վրա:

Ինչպե՞ս Օտաշն օգնեց գտնել Մերլինին

«Ավտոբուսի կանգառը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Է.Մորիս «Բադդի» Ադլերը խուճապի մեջ գնաց Օտաշի մոտ՝ բացատրելով, որ Մերիլին Մոնրոյին 24 ժամ է, ինչ ոչ ոք չի տեսել եւ չի լսել նրանից, այդ թվում՝ նրա ամուսինը՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Արթուր Միլլերը։

мери.jpg (45 KB)

«Մերիլինի անկանոն պահվածքը նկարահանման հրապարակում արդեն իսկ Ադլերին չափազանց շատ ժամանակ եւ գումար էր արժեցել, իսկ վերջին օրերին, երբ Այդահոյում նկարահանումների ժամանակ նա նյարդային լարվածության պատճառով հոսպիտալացվեց, պատճառ դարձավ, որ ֆիլմը գերազանցի բյուջեն»,-ասվում է գրքում,-«Ադլերն ասաց, որ կհեռացներ նրան եւ կփոխարիներ մեկ ուրիշով, եթե կարողանար, բայց այժմ ետդարձ չկա»:

Օտաշը զննեց տուրիստական ​​գործակալությունների ցուցակները եւ գտավ ոմն «Փերլ Բայքերին», որը Մոնրոյի մոր անունն էր: Դերասանուհուն գտել են հյուրանոցի իր համարում. Նա «մերկ վիճակում պառկած էր անկողնու վրա, իսկ սենյակում ցրված էին ասեղներ, ներարկիչներ եւ թմրամիջոցների այլ պարագաներ: Նա արագ ստուգեց նրա զարկերակը եւ պարզելով, որ նա անգիտակից է, ծածկեց նրա մարմինը սավանով»։

Մոնրոյին տեղափոխել են հիվանդանոց՝ «դետոքսիկացիայի» համար, իսկ մի քանի օր անց նա վերադարձել է նկարահանման հրապարակ։

Քենեդու հետ սիրավեպը

The Fixer-ում հեղինակը գրում է նաեւ Ջոն Քենեդու կնոջ եղբոր՝ Փիթեր Լոուֆորդի մասին, որին Օտաշն անվանել է «Ջեք Քենեդու սեքսուալ արխիվավարը»։

мери1.jpg (48 KB)

Այդ ժամանակ Քենեդին օգտագործում էր Սանտա Մոնիկայում գտնվող Լոուֆորդի ընտանիքի տունը որպես «Արեւմտյան ափի գրասենյակ, հանգստի վայր եւ Հոլիվուդի հյուրընկալության կենտրոն»:

Օտաշի համախոհ Ջոն Դանոֆը տեսագրել է Քենեդու «սեքսուալ հանդիպումը» Մերիլին Մոնրոյի հետ։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Լոս Անջելեսում՝ երեկույթի ժամանակ, երբ Քենեդու կինը՝ Ջեքին, տանն էր՝ Բոստոնում: Նրանց բարեկամությունը մնաց պլատոնական, մինչեւ որ երկու տարի անց նրանք սիրավեպ սկսեցին Լոուֆորդի լողափի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ:

Ավելի ուշ Օտաշը բացատրել է. «Ես պետք է մշակեի մի դոսյե, որը ցույց կտար, որ Ջոն Քենեդին լուրջ բարոյական թերացումներ է ունեցել: Այսինքն՝ ձայնագրություններ էին պետք, որոնք կապացուցեին, որ նա իր կնոջից բացի մեկ այլ կնոջ հետ է հարաբերություններ ունենում։ Ես կարող էի ցուցակ կազմել ցանկացած այլ մեղքերի մասին, բայց դա բավական կլիներ նրան մրցավազքից հեռացնելու համար»:

Մերիլինի մահը

мери2.jpg (78 KB)

1962 թվականի օգոստոսի 4-ի գիշերը հարբած Լոուֆորդը գնացել է Օտաշի տուն եւ ասել. «Կարծում եմ՝ Մերիլինը մահացել է»։

Օտաշը, ով ավելի վաղ եղել էր Մոնրոյի տանը, հստակ գիտեր, թե ինչ է տեղի ունեցել այդ գիշեր: Ռոբերտ Քենեդին, ով սիրավեպ ուներ Մոնրոյի հետ, խնդրել էր Լոուսոնին «տանել նրան իր տուն, որպեսզի նա լռեր», եւ իրեն անհարմար դրության մեջ չդներ։

Քենեդիի հետ կապնվելու նպատակով բազմաթիվ հեռախոսազանգերից հետո Լոուֆորդը համոզել է գլխավոր դատախազին մեկնել Սան Ֆրանցիսկոյից եւ անմիջապես գնալ Մոնրոյի տուն: «Նա քնել էր նրա հետ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, իսկ հետո հեռացել»,-Օտաշն ասում է ձայնագրության մեջ:

Երբ նա վերադարձել է, Մոնրոն բղավել է Քենեդու վրա. «Ո՞ւր էիր, երբ ես ստիպված էի աբորտ անել, անպետք սրիկա»։ Մերլինը բղավել է, երբ Լոուֆորդն ու Բոբին փորձել են հանգստացնել նրան:

Քենեդին Մոնրոյին առաջարկել էր ավելի ուշ ճաշել, սակայն իրականում մտադրություն չի ունեցել կրկին հանդիպել նրան։ «Պիտերը գաղտնի տարավ նրան (Քենեդուն) այնտեղ, որտեղ նրան ուղղաթիռ էր սպասում»,- ասել է Օտաշը,-«Որքանով, որ ճիշտ եմ հասկանում, Բոբի Քենեդին կարող էր փրկել Մոնրոյի կյանքը»:

Մոնրոն երկու անգամ զանգահարել է Լոուֆորդին, ապա մեկ անգամ՝ Ջոն Քենեդուն: Ի վերջո, նա նորից է զանգահարել Լոուֆորդին եւ ասել. «Դու լավ տղա ես»։ Նա չի հիշատակել Բոբիին։

Զանգից հետո Լոուֆորդը շտապել է Մոնրոյի տուն։ Երբ նա հասկացել է, որ վերջինը մահացել է, «սկսել է շուրջբոլորը ման գալ՝ փորձելով գտնել այն ամենը, ինչը կարող էր մատնանշել որեւէ մեկին»:

Օտաշի հետ զրուցելիս Լոուֆորդը ուղարկել է Ռիդ Ուիլսոնին՝ ԿՀՎ-ի գաղտնի աշխատակցին, որ վերջինը հեռացնի այն ամենը, ինչը նա գտել էր տանը եւ փոխանցեր իրեն: Այնտեղ Ուիլսոնը գտել է դեղահաբերի «շատ» դատարկ շշեր։

Օտաշը տխրել էր՝ իմանալով Մոնրոյի մահվան մասին: «Օտաշը նրան ճանաչում էր որպես հաճախորդի, ընկերոջ, վստահելի անձնավորության եւ, վերջին շրջանում, որպես հետաքրքրություն ներկայացնող մարդու։ Նա աշխատել է նրա մոտ, խորհուրդներ տվել, լրտեսել նրան եւ չնայած այս ամենին՝ հիացել է նրանով»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել