«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը

13:34, 23 ապրիլի

Christie's աճուրդի տունն աճուրդի կհանի դիզայներ Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը։

Վիվիեն Վեսթվուդի ամուսինը՝ Անդրեաս Քրոնթալերը, որը նաեւ նրա բրենդի կրեատիվ տնօրենն է, հատուկ լուքեր է պատրաստել նրա զգեստապահարանից, որոնք կներկայացվեն երկու աճուրդներին։ Ավելի քան 200 իրեր կհայտնվեն աճուրդում, որոնք Վեսթվուդի չորս տասնամյակների աշխատանքի արդյունքն են, գրում է Hypebeast-ը:

Աճուրդներում ներկայացված ամենահին նմուշը դիզայների FW1983/84 հավաքածուից է: Բացի այդ, աճուրդները կաջակցեն մի շարք բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ The Vivienne Foundation-ին, Amnesty International-ին եւ Médecins Sans Frontières-ին:

«Վիվիեն Վեսթվուդի ակտիվության, արվեստի եւ ոճի զգացողությունը ներառված է նրա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Christie's-ի նախավաճառքի ցուցահանդեսը եւ աճուրդը կարտացոլեն նրա արտասովոր տեսլականը կերպարների ընտրության միջոցով, որոնք ոգեկոչում են ոչ միայն նրա կարիերայի, այլեւ անձնական կյանքի կարեւոր պահերը»,-ասել է Christie's-ի վաճառքի ղեկավարը եւ մասնավոր ու խորհրդանշական հավաքածուների տնօրեն Ադրիան Հյում Սայերը:  «Սա եզակի հնարավորություն կլինի հանդիսատեսի համար զգալու Վիվիեն Վեսթվուդի  եւ՛ հանրային, եւ՛ մասնավոր աշխարհը եւ միջոցներ հավաքելու այն նպատակների համար, որոնց նա այդքան հավատում էր»:

Christie's-ը հունիսի 14-ից 24-ը Լոնդոնի կենտրոնակայանում կանցկացնի հավաքածուի անվճար հանրային ցուցահանդես:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել