Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ դերասանուհի եւ մոդել Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպը «թթու հետհամ» է թողել իր բերանում։
InStyle-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այն ժամանակ զգում էր, որ կորցրել է իր անհատականությունը, եւ, հետեւաբար, այժմ նա, նույնիսկ, չի ցանկանում մտածել «այդ ոլորտից» որեւէ մեկի հետ հարաբերություններ սկսելու մասին:
«Որովհետեւ ես երբեք չեմ ուզում ինձ, պարզապես, ինչ-որ մեկի ընկերուհին անվանեն։ Ես գիտեմ, որ ես դրանից ավելին եմ»,-ասել է 34-ամյա Ֆոքսը:
«Եվ ես տեսնում եմ, որ սա շատ է պատահում այս ոլորտի կանանց հետ: Նրանք նույնքան լավն են, որքան իրենց զուգընկերը, նրանք կարող են մի ամբողջ կարիերա ստեղծել՝ ինչ-որ տղայի հետ հարաբերություններում լինելով հանդերձ: Ես ուզում եմ կոտրել այս կարծրատիպը, ես, ուղղակի, ուզում եմ ոտքերիս վրա կանգնել եւ տղամարդու աջակցության կարիքը չունենալ»,- կիսվել է նա։
Սակայն Քանյեի հետ բաժանվելուց հետո դերասանուհին այլ կարծիքի էր. Entertainment Tonight-ի հետ զրույցում նա պնդում էր, որ ռեփերի հետ հանդիպելը «լավագույն բանն էր, որ կարող էր պատահել» իր հետ: «Նա մի տեսակ կայծ բերեց իմ կյանք, որի մասին ես, նույնիսկ, մոռացել էի»,-այն ժամանակ ասել էր նա:
Ֆոքսը Yeezy-ի 46-ամյա հիմնադիրի հետ հանդիպել է մոտ վեց շաբաթ՝ 2021 եւ 2022 թվականներին՝ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ նրա ամուսնալուծության ֆոնին: Բաժանումից հետո նա խոստովանել էր, որ իրենց հարաբերություններում «ոչ մի» սեքս չի եղել, քանի որ «իրականում դա դրա մասին չէր»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ