Հարուստներն իրենց քնահաճույքներն ունեն։ Միլիարդատեր, Bilt Rewards-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Անկուր Ջայնը ցանկանում էր, որպեսզի իր հարսանիքը Էրիկա Համոնդի հետ լինի շքեղ եւ արտառոց իրադարձություն։
Սկզբում նա հարսնացուին առաջարկել էր ամուսնանալ տիեզերքում։ Բայց վերջինը հիացած չէր այդ գաղափարով. «Ես մտածեցի. «Չեմ ուզում մահանալ հարսանիքիս օրը»։
Արդյունքում՝ զույգը եկել է փոխզիջման եւ ամուսնացել Եգիպտոսի Մեծ բուրգերի ստորոտում, Սֆինքսի առջեւ։ Արարողությունը գլխավորել է նշանավոր եգիպտագետ, Ջայնի ընտանիքի բարեկամ, պրոֆեսոր Զահի Հավասը, գրել է People-ը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մենք Նյու Յորքի բնակիչներ ենք, եւ կա մի ինչ-որ առանձնահատուկ բան միանգամայն այլ աշխարհ-միջավայրում գտնվելու մեջ։ Ուստի մենք որոշեցինք, որ մեր հարսանիքը այն պահն է, երբ մենք միասին տոնելու ենք նոր սկիզբը, եւ կազմակերպեցինք իսկապես առանձնահատուկ երեկույթ մեր ընկերների հետ ինչ-որ տեղ, այլ աշխարհում»,- նշել է Ջայնը։
«Ես հրապուրված եմ հնագույն պատմությամբ եւ հասարակությամբ»,- ասում է Ջայնը։ «Բուրգերը պարզապես խելահեղ են։ Դու պարզապես կորցնում ես խոսելու ունակությունը։ Չեմ կարող հավատալ, որ սա առհասարակ մեր քաղաքակրթության մասն է կազմում»,- ավելացնում է Համոնդը։
Զույգը եկել է այն եզրահանգման, որ իրենց ավելի շատ հետաքրքրում է հենց փորձը, քան դասական հարսանիքի ավանդույթը։ Չեն եղել հարսնացուի եւ ոչ մի ընկերուհի, «ազապբաշի», հարսանեկան տորթ կամ կենացներ։ Իսկ դեկորացիան նրանք թողել են նախագծողների հայեցողությանը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչո՞ւ պետք է 20 000 դոլար ծախսենք ծաղիկների վրա։ Դա անիմաստ է։ Եվ այդ ամենը նշանակություն չունի, երբ հնարավորություն ունես նստել ու ընթրել բուրգերի ստորոտում»։ (PEOPLE-ը հրավիրված էր հարսանիքին եւ, ի գիտություն, ծաղիկները տպավորիչ էին, ներառյալ բազմաթիվ եգիպտական տեղական ծաղիկներն ու բույսերը)։
Զույգը կենտրոնացել է իրենց 130 հյուրերի համար քառօրյա անհավանական երթուղու կազմման վրա։
Ջայնն ու Համոնդը ապրիլի 24-ի ուշ գիշերով մեկնել են իրենց հարսանիքը նշելու՝ Կահիրեի Մուհամեդ Ալիի պալատում ընդունելություն կազմակերպելով «Ժամանակակից Կահիրեն» թեմայով, այն ուղեկցվել է պորտապարերով, կրակով պարողների ելույթներով եւ արեւելյան «բազարով», իսկ դիջեյն ապահովել է արաբական հաուս-երաժշտություն։ «Մենք քեֆ արեցինք մինչեւ առավոտյան ժամը 5-ը, եւ դա լավագույն գիշերն էր»։
Երկրորդ օրը նվիրվել է Եգիպտոսի հնագույն պատմությանը։ Զույգը կազմակերպել է մասնավոր էքսկուրսիա դեպի բուրգեր եւ Սֆինքս, ներառյալ այն վայրերը, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, դրան հաջորդել է «Հին Եգիպտոսը Met Gala-ում» թեմատիկ ընթրիքը դեռեւս չբացված Մեծ եգիպտական թանգարանում։ «Մենք ցանկանում էինք, որպեսզի մթնոլորտը նման լիներ Met Gala-ի եգիպտական բաժնին, բայց իսկական եգիպտական գոտում, որտեղ սրահի կենտրոնում գտնվում է Ռամզես II փարավոնի ամենամեծ արձաններից մեկը»,- ասում է Ջայնը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երրորդ օրը հյուրերը հավաքվել են հատուկ կառուցված հրապարակում, Սֆինքսի առջեւ, Գիզայի Մեծ բուրգերի ստորոտին, արշալույսից մի փոքր առաջ:
Ջայնի ծնողները՝ Նավին եւ Անու Ջայնները, նրա ուղեկցել են արարողության ժամանակ։ Հետո հարսնացուն իր ծնողների հետ միասին հանդիսավոր կերպով հայտնվել է բեմում, երբ հանրահայտ ջութակահարուհի Լինդսի Սթերլինգը կատարել է Էդ Շիրանի «Perfect»-ը։
Հարսնացուն հնդիկ դիզայներ Ռահուլ Միշրայի շքեղ զգեստով էր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը