Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն այսօր կալանավորվել է Փարիզի ոստիկանական բաժանմունքում՝ նկարահանման հրապարակում երկու կին աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։
75-ամյա դերասանը, ով արդեն հետախուզման մեջ է մի քանի նմանատիպ հանցագործությունների համար, այդ թվում՝ բռնաբարության, ոտնձգություններ է կատարել երկու ֆիլմերի նկարահանման հրապարակում։
Աղբյուրը նշում է, որ Դեպարդյեն «այսօր հրավիրվել է Փարիզի ոստիկանական բաժանմունք եւ ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Նա հարցաքննվում է երկու ենթադրյալ սեռական ոտնձգությունների համար, որոնք տեղի են ունեցել 2014 եւ 2021 թվականներին»:
Դեպարդյեն կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։
Առաջին բողոքատուն ասել է, որ իր վրա հարձակվել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Դեպարդյեն բռնել է իրեն եւ կոպիտ արտահայտություններ արել նրա նկատմամբ: Ենթադրվում է, որ վկան կարողացել է նրան հետ քաշել կնոջից։
Ավելի ուշ Դեպարդյեն ասել է. «Ես ներողություն եմ խնդրում, քանի որ անհրաժեշտ է ներողություն խնդրել», բայց շարունակել է կնոջը «պոռնիկ» անվանել»,-BFM լրատվականին ասել է աղբյուրը:
Երկրորդ բողոքողը պնդում է, որ իր վրա դերասանը հարձակվել է 2014 թվականի մարտին՝ «Կախարդը եը սիամացին» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Նկարահանող խումբը հանդիպել է նաեւ Դեպարդյեի փարիզյան տանը, որտեղ, ըստ տեղեկությունների, դերասանը հետապնդել է 24-ամյա պրոդյուսերական օգնականին եւ անպարկեշտ մեկնաբանություններ արել:
Մեղադրող կողմերից մեկի փաստաբանն ասել է, որ ապացույցները վկայում են «սեռական ոտնձգությունների եւ բռնությունների մասին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ