«Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է ամենաանակնկալներով լի՝ «Սյուրպրիզ» սիթքոմը։ Ի՞նչ նոր ու անդառնալի ստեր են հյուսելու գլխավոր հերոսները 4-րդ եթերշրջանում, եւ ինչո՞վ են խճճելու իրենց՝ առանց այն էլ խճճված կյանքը։
NEWS.am STYLE-ը մանրամասների շուրջ զրուցել է «Սյուրպրիզի» պրոդյուսեր, սցենարիստ եւ գլխավոր դերակատար Գրիգոր Դանիելյանի հետ։
Սիթքոմի 3-րդ եթերաշրջանն ավարտվեց նրանով, որ Մաշան (Մարիամ Ալեքսանյան) եւ Վահեն/Պայքարը (Արման Խաչատրյան) ամուսնացան եւ, փաստացի, ձեւավորվեցին երկու ընտանիքներ։ Գրիգորն ասում է՝ այս եթերաշրջանում ցուցադրելու են, թե ինչպես են այս երկու ընտանիքները ապրում միասին եւ կիսում կենցաղը:
«Բնականաբար, Անժելան (Լուիզա Ներսիսյան) չի հանդուրժել այն փաստը, որ Վահեն ամուսնացել է Մաշայի հետ, եւ որպես «սկեսուր» փորձում է անել ամեն ինչ, որպեսզի դժոխքի վերածի Մաշայի կյանքը, այդ ամենին դեմ է գնում Վահեն, որը Մաշայի հետ փորձելու է լուծում գտնել, թե ինչպես Մաշային դուրս բերել «Անժելայի տիրապետության տակից»»,-պատմում է նա։
Նոր կերպարներ այս եթերաշրջանում չեն լինի, բայց պրոդյուսերի խոսքով՝ կլինեն հրավիրված դերասաններ, ովքեր էպիզոդիկ դերերով հանդես կգան եւ «կփորձեն նոր գույն հաղորդել նախագծին»:
Ինչպես «Սյուրպրիզի» նախորդ եթերաշրջանները, 4-րդը եւս հագեցած կլինի 16 ինտրիգային էպիզոդներով․ «Մեր գնահատականով՝ այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու։ Իմ եւ բոլորի կերպարների կյանքում կան փոփոխություններ, բայց ավելի հետաքրքիր կլինի, որ հեռուստադիտողն անձամբ դիտի ու բացահայտի դրանք»,-ասում է Գրիգորը։
«Սյուրպրիզը» «Արմենիա TV»-ի եթերում հեռարձակվելու է յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի՝ 20:50-ին։ Հարցին, արդյոք 4-րդը եզրափակի՞չ եթերաշրջան է լինելու, թե՞ սիթքոմը ունենալու է շարունակություն, պրոդյուսերը պատասխանեց․ «Եզրափակիչն է թե ոչ, դրա մասին չենք խոսի, բայց որ սպասվում է լարված ու շատ ծիծաղելի իրավիճակներով հագեցած եթերաշրջան, դա խոստանում ենք»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն