Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով

11:18, 9 մայիսի

Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է 2018 թվականին դստեր՝ Թրուին ծննդաբերելուց հետո նիհարել 36 կգ-ով։ Նրա խոսքով՝ ծննդաբերությունից հետո նա կշռել է ավելի քան 90 կգ, սակայն ապրելակերպի եւ սննդակարգի փոփոխություններն օգնել են նրան ազատվել ավելորդ կիլոգրամներից:

«Ես ամբողջովին հրաժարվեցի գազավորված ըմպելիքից»,-«She MD» փոդքասթի մի դրվագում ասել է նա: «Աստիճանաբար սկսեցի հրաժարվել որոշ մթերքներից։ Ես դա արեցի մեկ շաբաթ, իսկ հետո հրաժարվեցի այլ բաներից, քանի որ հասկացա, որ երբ երիտասարդ էի, ինչ դիետա ասես, որ չեմ պահել»։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանն այժմ կշռում է 55 կգ։ Քլոեն խոստովանել է, որ դիետա պահելն ու նիհարելն իր համար երբեք հեշտ չի եղել, քանի որ նա «հաճախ է պայքարել ավելորդ քաշի դեմ»:

«Ինձանից տարիներ պահանջվեցին»,-հավելել է նա,-«Ես միշտ ունեցել եմ փարթամ մարմին, միշտ սպորտով եմ զբաղվել, բայց երբեք մարզավիճակում չեմ եղել: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր սնունդը, ուստի ստիպված էի նորից սովորել, թե ինչ կարող եմ ուտել եւ ինչ՝ ոչ»։

Իր իդեալական մարմինը ձեւավորելուց հետո Քարդաշյանը հաճախ իրեն թույլ է տալիս հանգիստ սնվել, չնայած՝ նա այլեւս ախորժակ չունի իր անցյալի «մեղավոր հաճույքների» համար։

«Ես ուտում եմ այն, ինչ ուզում եմ», - բացատրել է նա,-«Բայց քանի որ իմ ուղեղն արդեն մարզված է, ես նույնիսկ անպիտան ուտելիքի ցանկություն չունեմ»:

Նրա միակ թուլությունը պիցցան է, թեեւ հիմա նա ամբողջական պիցցա չի ուտում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել