Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում

10:20, 16 մայիսի

Արտահանել հայկական մշակույթն ու հայկական հարսանիքի ավանդույթը՝ այլ երկրներ․ այս մասին է նոր՝ «7 օր, 7 գիշեր» ֆիլմը, որի պրեմիերան Երեւանում կայացավ երեկ՝ մայիսի 16-ին։ Հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգությունն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում։ 

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ստեղծագործական կազմի անդամները, դերասանները, այլ աստղային հյուրեր։

2a864880-dd8d-454d-9f33-02384fd1e4b4.jpg (99 KB)

«Ֆիլմը ընտանեկան արժեքների, ընտանիքի ինստիտուտի կարեւորության մասին է։ Ես չեմ հիշում նման ժանրի որեւէ այլ ֆիլմ, որտեղ մանրամասն կերպով ներկայացվի հայկական ավանդական հարսանիքը, ցուցադրվի ամեն օրն իր խորհրդով։ Ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը․ արտիստները մաքրամաքուր հայկական ստեղծագործություններ են կատարել ֆիլմի ամբողջ ընթացքում։ Ամեն արարողության հետ կապված թեմատիկ երգեր են հնչել»,-նշում է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Կբեյանը։

bbda5090-bb67-4968-85a4-89bb6f5cdac9.jpg (101 KB)

«Ֆիլմում պարզ հնչում է միտքը, թե ինչու են հայկական ընտանիքները ամուր։  «7 օր, 7 գիշեր»-ի շնորհիվ մենք աշխարհին ճանաչելի կդառնանք որպես ամուր ընտանիքների երկիր։ Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից, մեզ օգնել են մասնագետներ՝ վերարտադրելու ամբողջ 7 օրվա եւ 7 գիշերվա արարողակարգը։ Ամեն օրն ունի իր նպատակը։ Եվ այնքան հետաքրքիր է, որ ոչ մի ավանդույթ հենց այնպես չէ ստեղծված»,-նշում է ֆիլմի սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի  լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ եւ հետաքրքիր դրամատիկ ընթացք։ «7 օր, 7 գիշեր»-ը փորձ է հայկական այս ավանդույթը դարձնել միջազգային եւ, գուցե, ինչ-որ բան փոխել աշխարհում դեպի լավը։

1808c08a-bdf8-4d3d-93f3-4850ccb38eaf.jpg (68 KB)

Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում  նրան, ի վերջո, հանջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր եւ 7 գիշեր տեւող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում, իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։  Այժմ  նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը (ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին),  Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։

02618ed0-47a2-4134-98fa-14036b9c34d2.jpg (57 KB)

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում։ Ստեղծագործական թիմը հույս ունի, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում եւ տարածում կստանա։

397962b8-5dda-43b9-af3a-c40b2b7ee0b4.jpg (57 KB)
 
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լեւոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը  Hayat Project-ն է։

65919664-85f9-4141-be94-128cdc50f867.jpg (69 KB)

ae5745fd-673f-49f1-b0d3-7deddc8c5e92.jpg (40 KB)

Հայաստանյան պրեմիերային զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաեւ մի շարք ԱՊՀ երկրներում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել