Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ոչ ջենթլմենական գործերի նախարարություն. Գեղեցիկ տղամարդիկ ամենատարբեր բաներ են անում կղզում գտնվող նացիստների հետ

19:39, 26 մայիսի

Գայ Ռիչիի նոր ժապավենը մարտաֆիլմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։   Պատմական զուգադիպություններ պետք չէ սպասել, դրանք պարզապես այստեղ չկան: Իրական «Փոստմաստեր» գործողությունից, որը սկսել է Չերչիլը, եւ որի մասին Դեմիեն Լյուիսը գրել է 600 էջանոց հատոր, ժապավենը ոչինչ չի պարունակում, բացի գլխավոր հերոսների անուններից։

IMG_5021.jpeg (91 KB)

Հինգ գեղեցիկ տղամարդիկ՝ Հենրի Քավիլի գլխավորությամբ, բարձրաձայն, սրընթաց, վարպետորեն, աղմկոտ եւ ամբողջովին անկազմակերպ հարձակվում են կղզու վրա եւ սպանում նացիստներին:  Դինամիկ պատմվածքն ու հումորային երկխոսությունները Ռիչիի ճանաչելի ոճն են։ Չնայած պատմական համատեքստին, ֆիլմում ամեն ինչ անլուրջ է, մասնագիտացված եւ որոշ տեղերում՝ նույնիսկ հասցված աբսուրդի:

Արյունոտ գործողությունները դիտողին ապահովում են անընդհատ փոփոխվող վառ եւ դինամիկ պատկերով:

IMG_5022.jpeg (47 KB)

Նավի վրա գտնվող գեղեցկադեմ տղամարդիկ իրարանցում են առաջացնում կղզում. բավականին լավ թիզեր՝ ֆիլմը դիտելու համար: Հմայիչ տղամարդիկ վարպետորեն տիրապետում են բոլոր տեսակի զենքերին եւ տպավորիչ կերպով վարվում իրենց հակառակորդների հետ:

«Ոչ ջենտլմենական գործերի նախարարությունը» այն դեպքն է, երբ պատմական զուգադիպություն չես սպասում, որովհետեւ սա Գայ Ռիչին է, ինչը նշանակում է, որ այստեղ գլխավորը լուսավոր պատկերն ու գործողությունն են... շատ գործողությունը:

Զվարճալի, խենթ եւ պարզ: Այստեղ դիտողին տպավորված ու խորը մտորումների մեջ թողնելու մտադրություն չկա։ Մնում է միայն 2 ժամով փախչել աշխարհիկ հոգսերից ու պարզապես վայելել գեղեցիկ կինոնկարը։ Մի խոսքով, հաճախ սա էլ է բավական: 

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել