Երեւանի սրտում է Կոնդը՝ մի տարածք, որը բառացիորեն թարգմանվում է որպես «բլուր», եւ բարձր տեղակայված է քաղաքի վերեւում:
Դժվար է գտնել մի մարդու, ով ապրելով Հայաստանում, Կոնդի մասին ոչինչ չի լսել։ Դրա շուրջ շատ հակասություններ կան․ ոմանք այն անվանում են տնակային տարածք, որտեղ տիրում է աղքատությունը եւ, որպես հետեւանք՝ հանցագործություններ, իսկ մյուսները փառաբանում են դրա պատմական նշանակությունը՝ որպես քաղաքի ամենահին տարածքի: Իհարկե, դրանք իտալական ֆավելաներ չեն, բայց Կոնդն ունի իր համը։
Այն ժամանակին քաղաքի կենտրոնում եզակի պատմությամբ տարածք էր, որից այսօր մնացել են բարձր պարիսպների հետեւում գտնվող առանձնատները: Միայն մի քանի շենքեր են ճարտարապետական արժեք ներկայացնում, մնացածը ժամանակավոր կառույցներ եւ կիսավեր տներ են՝ երբեմն առանց ջեռուցման եւ ջրամատակարարման։
Երկար տարիներ քննարկվում էր Կոնդի վերակառուցման եւ դրա լուծարման հարցը։ Մինչ մարդիկ վիճում են, տարածքի մեկ երրորդն արդեն շրջապատված է շինհրապարակներով եւ բուլդոզերներով, որոնք համակարգված կերպով մաքրում են ամեն ինչ իրենց ճանապարհին:
Մոտ 17-րդ դարում հիմնադրված փոքրիկ Կոնդը, որը զբաղեցնում է մեկ քառակուսի կիլոմետրից պակաս տարածք, այսօր ունի միայն պատմական արժեք: Վերջին անգամ Կոնդում շինարարություն կազմակերպվել է 1680-ականներին, իսկ այժմ դրա ժամանակակից տեսքը կազմված է նախորդների հիմքերի վրա կառուցված շենքերից։
Կոնդում անցյալի ամենահին արձագանքներից են 7-րդ դարում կառուցված եւ վերականգնված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ինչպես նաև 1687 թվականին կառուցված՝ Տաբա փաշայի մզկիթի ավերակները։
Ճանապարհների լաբիրինթոսներն անընդհատ ստիպում են մեզ կանգ առնել եւ ուղղություն փնտրել՝ հայտնվելով խաչմերուկում։ Կոնդն ինքնին այդ խաչմերուկն է՝ մնա՞լ անցյալում, թե՞ առաջ գնալ: Քարեր ցրելո՞ւ ժամանակն է, թե՞ քարեր հավաքելու:
Տների խարխուլ պատերին ուշադրություն են գրավում բազմաթիվ գրաֆիտիները, որոնք նախկինում չկային։ Մեր զբոսանքի ընթացքում հանդիպեցինք երկու զբոսաշրջային խմբերի. օտարերկրացիների խանդավառ դեմքերը ընդհատվում էին տեղացիների խեղդված հայացքներով։ Առաջիններն անդադար պտտում են գլուխները, իսկ երկրորդները դժգոհ հայացքով նայում են անծանոթներին, որոնց շարքում նաեւ մենք էինք:
Տարածքի հյուրերով ուրախանում են միայն աղմկոտ երեխաները, քանի որ սա ռուսերեն ինչ-որ բան ասելու հնարավորություն է։ Մոտ 7 տարեկան մի տղա վստահորեն մոտենում է մեզ եւ սպասումով ասում.
–Скажи три!
–Три.
Տղան խորը շունչ է քաշում ու լրիվ ուրախ պատասխանում.
–Сопли подотри!
Նա ակնթարթորեն պայթում է բարձր քրքիջով եւ փախչում՝ ընկերներին հպարտորեն պատմելով իր քաջության մասին: Փողոցը լցված է մանկական ծիծաղի սիմֆոնիայով, այն հասնում է մեզ եւ վարակում, որովհետեւ Աստված գիտի, թե որքան ժամանակ է այս փոքրիկ տղան պատրաստվել իր կյանքում այդքան կարեւոր այդ պահին։
Որոշ երեւանցիներ Կոնդը համարում են առանձին ու անբարյացակամ տարածք։ Միաժամանակ, իրենք՝ կոնդեցիները, նույնպես ամբողջ աշխարհից թաքնվում են իրենց տների բարձր պարիսպների ետեւում։ Երկու աշխարհները հատվում եւ հակասում են միմյանց ամեն ինչում՝ ճարտարապետության, մշակույթի, աշխարհայացքի եւ նույնիսկ միմյանց նկատմամբ վերաբերմունքի մեջ:
Առավել խոսուն են այն բառերը, որոնք չեն ասվում: Տեղացիների վերաբերմունքը պատմությանն ու իրենց տարածքին արտացոլվում է երկու փաստով. վերականգնված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին շրջապատված է բույսերի ու ծաղիկների փարթամ այգով, ծառերի ստվերում կարելի է զբոսնել ու հանգստանալ ամառվա շոգից՝ խնձոր քաղելով եւ պարսկական մզկիթի հնագույն ավերակների պատերին նայելով: Շենքը հպարտորեն ցուցադրում է «Թարմ քամած նռան հյութ» գրությամբ ցուցանակ:
Պահակի աչալուրջ հայացքի ներքո երկար քայլելուց հետո մենք վերադառնում ենք ներկայիս Երեւան, եւ մտքիցս չի հեռանում հարցը՝ արժե՞ պայքարել Կոնդում պահպանելու համար այն, ինչը չի ճանաչվում եւ չի գնահատվում հենց այնտեղի բնակիչների կողմից։
Ուրեմն ժամանակն է քարերը ցրե՞լ, թե՞ նորից փորձել դրանք հավաքել։
Ռեգինա Մելիքյան
Լուսնկարները՝ Նաստյա Շեւչենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 26 հունիսի
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ». առողջ մարմին ունենալու 3 կանոն՝ սննդաբան Լիլիթ Բասյանից20:21, 26 հունիսի
Chanel աշուն-2024 հավաքածուի շքեղությունը եւ թատերայնությունը19:23, 26 հունիսի
Ջորջիո Արմանին նախընտրում է մարգարիտը16:13, 26 հունիսի
Հյու Գրանտը՝ «Հերետիկոսը» նոր սարսափ-ֆիլմում15:22, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի որդին հիշում է հորը նրա մահվան 15-րդ տարելիցի օրը14:23, 26 հունիսի
Փարիզի Alexis Mabille ցուցադրության ժամանակ Դիտա ֆոն Տիզը ցնցել է իր բաց շոուով13:16, 26 հունիսի
Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ12:26, 26 հունիսի
Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»12:06, 26 հունիսի
Հայկական շոուբիզնեսը՝ Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին (վիդեո)11:20, 26 հունիսի
Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա10:55, 26 հունիսի
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասան Թամայո Փերին զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով10:18, 26 հունիսի
Միայն Նաոմի Քեմփբելը կարող է ոճային կերպով համադրել Nike մարզակոշիկները Chanel դասական կոստյումի հետ