Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

«Կին-Woman-Das Mädchen-La Femme»․ «Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը

22:04, 13 հունիսի

«Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին-Woman-Das Mädchen-La Femme» խորագրով։  

Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս եւ սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ եւ տալիս կանացի ուժ։

Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «Կանտատա» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսեւա։ Ծրագրում ընդգրկված են  Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի եւ Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։
 
Համերգը բաղկացած է չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից, յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարին։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։ Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս արտացոլանքներով։ Համերգ-ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարների մեջ․ կին, որն  իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։ «Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կծանոթացնի հազվադեպ կատարվող ստեղծագործությունների հետ։  

Նախաագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել