«Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին-Woman-Das Mädchen-La Femme» խորագրով։
Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս եւ սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ եւ տալիս կանացի ուժ։
Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «Կանտատա» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսեւա։ Ծրագրում ընդգրկված են Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի եւ Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։
Համերգը բաղկացած է չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից, յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարին։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։ Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս արտացոլանքներով։ Համերգ-ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարների մեջ․ կին, որն իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։ «Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կծանոթացնի հազվադեպ կատարվող ստեղծագործությունների հետ։
Նախաագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում14:50, 28 հունիսի
Ո՞ւմ հետ է հանդիպում Բիլ Գեյթսի դուստրը14:19, 28 հունիսի
Մայքլ Ջեքսոնը մահվան պահին ավելի քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել13:16, 28 հունիսի
Քենդալ Ջեներն իր համար ոտաբոբիկ գիշերային շրջագայություն է կազմակերպել Լուվրում12:20, 28 հունիսի
Քայլի Ջեներն տագնապի պատճառով շրջել է ինքնաթիռը11:39, 28 հունիսի
Դերասանուհի Այա Մանուկյանը պայքարում է քաղցկեղի դեմ. նա բուժում է անցնում Հայաստանում