Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Մայքլ Ջեքսոնը մահվան պահին ավելի քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել

14:19, 28 հունիսի

Մայքլ Ջեքսոնը իր մահվան պահին քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել՝ համաձայն PEOPLE-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի։

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին Լոս Անջելեսում՝ սրտի կանգից՝ 50 տարեկան հասակում։ Մահից առաջ Փոփի արքան Լոս Անջելեսի Staples Center-ում վեցժամյա զգեստային փորձ է անցկացրել։ Որպես իր վերադարձի պլանի մի մաս, նա գրել էր նոր երգեր և դիմացել ժամերով ծանր փորձերի՝ շոուն կատարելագործելու համար, որը նախատեսված էր 2009 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի մարտը։

Սակայն, ըստ Los Angeles Times-ի, հաշվի առնելով Ջեքսոնի չափից ավելի ծախսերի սովորությունները, նրան գումար էր անհրաժեշտ՝ տարեկան 30 միլիոն դոլար կուտակած պարտքը մարելու համար: Հրատարակությունը հայտնել է, որ հավաստագրված հաշվապահ Ուիլյամ Ռ. Աքերմանը, ով որպես պաշտպանական վկա ցուցմունք է տվել AEG Live-ի անունից՝ 2013 թվականի օգոստոսին անօրինական մահվան դատավարության ժամանակ, մանրամասն վերլուծել է երգչի ֆինանսները՝ երդվյալ ատենակալներին ասելով, որ Ջեքսոնը գումարը ծախսել է բարեգործության, նվերների, ճանապարհորդությունների, արվեստի և կահույքի վրա։ «Նա մեծ գումարներ է ծախսել զարդերի վրա», - ավելացրել է Աքերմանը:

Հրատարակության տվյալներով՝ դեռ 1993 թվականին Ջեքսոնն աճող պարտքեր էր կուտակել, իսկ 1998 թվականին նա արդեն 140 միլիոն դոլարի պարտք ուներ։ Նշվել է, որ 2001 թվականի հունիսից մինչև 2009 թվականի հունիսը Ջեքսոնի պարտքն աճել է մոտավորապես 170 միլիոն դոլարով։ Աքերմանը նշել է, որ Ջեքսոնի վարկերի տոկոսները նույնպես տարիների ընթացքում աճել են ՝ տատանվելով տարեկան 7%-ից մինչև 16,8%-ի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել