Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»

14:14, 30 հունիսի

Երեք անգամ «Օսկարի» առաջադրված դերասանուհի Սիգուրնի Ուիվերը Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնում իր կյանքի ձեռքբերումների համար կստանա «Ոսկե առյուծ» մրցանակ։

«Այս մրցանակին արժանանալը արտոնություն է, որը ես կիսում եմ բոլոր ռեժիսորների եւ գործընկերների հետ, որոնց հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Ես հպարտ եմ ընդունել այս մրցանակը՝ ի պատիվ բոլոր նրանց, ովքեր օգնեցին կյանքի կոչել այս ֆիլմերը»,-ասել է նա:

«Սիգուրնի Ուիվերը, որպես դերասանուհի, քիչ մրցակիցներ ունի։ Շնորհիվ թատրոնում իր նշանակալից կենսագրության՝ նա գրավեց կինոդիտողներին Ռիդլի Սքոթի «Այլմոլորակայինը» ֆիլմով՝ դառնալով 1980-ականների խորհրդանշական կերպարը»,-ասել է Վենետիկի կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Նա նաեւ նշել է Ուիվերի համագործակցությունն այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ջեյմս Քեմերոնը, Փոլ Շրեյդերը, Փիթեր Ուեյրը, Մայքլ Ապտեդը, Ռոման Պոլանսկին, Իվան Ռեյթմանը, Մայք Նիքոլսը եւ Էնգ Լին։

«Իր արժանիքների համար այս «Ոսկե առյուծը»,  պարզապես, աստղին հարգանքի տուրք է, որը նա ստանում է ֆիլմերի մեջ իր ներդրումների համար, որոնք հանդիսատեսին գրավում են անկեղծությամբ եւ օրիգինալությամբ»,-ասել է Բարբերան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել