Անահիտ Սիմոնյանն իր մասնագիտությունների շարքում կավելացնի եւս մեկը։ Օրերս դերասանուհին սոցիալական ցանցերում հայտնեց, որ շուտով Armflix հարթակով նոր ֆիլմ է թողարկվելու, որտեղ հանդես է գալու նաեւ ինքը։ «Ի դեպ, ես այնտեղ մարմնավորում եմ Սարային։ Եթե ինչ, սա իմ առաջին դերն է»,-հրապարակմանը կից գրել է երգչուհի-դիզայները։
Անի Լուպեն հունիսի 15-ին նշել է ծննդյան 40-ամյակը։ Դերասանուհին Instagram-ում հրապարակում է արել, որում վառ վարդագույն լողազգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։ Տեսանյութում նա փչում է իր ծննդյան տորթի մոմը, իսկ նկարագրության մեջ գրել է․ «Շնորհակալ եմ Տեր, իմ ծննդյան համար։ Ես շնորհակալ եմ, որ ծնվել եմ իմ ընտանիքում, շնորհակալ եմ, որ ինձ տվել ես աշխարհի լավագույն ընկերներին, եւ ես օրհնված եմ զգում այն աշխարհում, որը դու ես ստեղծել»։
Посмотреть эту публикацию в Instagram
Լիլիուի ընտանիքում եւս ծնունդ էր։ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգչուհու երրորդ երեխան։ Այդ մասին ինստագրամյան էջում հայտնել է Լիլուի ամուսինը՝ Արկադի Վարդանյանը: Զույգը դուստր է ունեցել, որին Էվա են անվանել:
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ մոսկվաբնակ երգչուհի Իջինը հայտնել է, որ պատրաստվում է մայրանալ։ Երգչուհին եւ նրա ամուսինը հունիսի 15-ին նշել են ամուսնության առաջին հոբելյանը, ինչի առթիվ Իջինն Instagram-ում հրապարակել է իր եւ սիրելիի ամենամտերմիկ պահերից մի քանիսն ու կիվել ուրախալի լուրով։
Посмотреть эту публикацию в Instagram
«Քեզ հանդիպելուց ի վեր, սեր իմ, իմ կյանքը դարձել է կախարդական ու անիրական: Աստված ինձ ցույց տվեց իր գոյությունը՝ քեզ բերելով իմ կյանք: Իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ աջակցություն, իմ լավագույն ընկեր, աշխարհի ամենասիրալիր, հոգատար, հավատարիմ մարդ: Չգիտեի, որ այսպիսի սեր գոյություն ունի՝ այսքան մաքուր ու գեղեցիկ: Շնորհակալ եմ, որ պայքարեցիր մեզ համար, որ չթողեցիր, որ մեկ վայրկյան անգամ հեռանամ: Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր, թե ինչ են իրական տղամարդն ու սերը: Այնքան հպարտ եմ, որ քո կինն եմ, եւ ոչ մի խոսք չի կարող արտահայտել իմ իրական սերը: Անհամբեր սպաում եմ մեր երեխային, ով կունենա աշխարհի լավագույն հայրը»,-լուսանկարներին ու տեսանյութերին կից գրել է Իջինը:
Посмотреть эту публикацию в Instagram
Սիթքոմներից հայտնի դերասան Լեւոն Սարգսյանն ամուսնացել է։ Դերասանն Instagram-ում տեղադրել է սիրելիի հետ համատեղ տեսանյութ՝ ցուցադրելով ամուսնության վկայականը։ Լեւոնի ընտրյալը Ալիս Ծառուկյանն է։ Դերասանը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել գարնանը՝ «Բոլոլա» սիթքոմի նկարահանումների ժամանակ։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, հունիսի 8-ին ամուսնացել է նաեւ դերասան Դավիթ Աֆրիկյանը։ Նրա ընտրյալը թենիսիստուհի Լինդա Տեր-Պետրոսյանն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում14:50, 28 հունիսի
Ո՞ւմ հետ է հանդիպում Բիլ Գեյթսի դուստրը14:19, 28 հունիսի
Մայքլ Ջեքսոնը մահվան պահին ավելի քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել13:16, 28 հունիսի
Քենդալ Ջեներն իր համար ոտաբոբիկ գիշերային շրջագայություն է կազմակերպել Լուվրում12:20, 28 հունիսի
Քայլի Ջեներն տագնապի պատճառով շրջել է ինքնաթիռը