Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Գրիգոր Դանիելյանը՝ «Սյուրպրիզ»-ն ավարտելու եւ հեռուստադիտողի արձագանքի մասին

16:04, 20 հունիսի

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում վերջերս ավարտվեց «Սյուրպրիզ» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը: Եվս մեկ ինտրիգային պատմություն հատեց եզրագիծը, երբ գլխավոր հերոսները բացահայտեցին սուտը. Գրիշը (Գրիգոր Դանիելյան) կրկին հայտնվեց ճաղերի ետեւում, Անժելան (Լուիզա Ներսիսյան) իմացավ, որ երեխայի է սպասում, իսկ Վահեն/Պայքարը (Արման Խաչատրյան) մնաց առանց Մաշայի (Մարիամ Ալեքսանյան):

Մինչ հեռուստադիողներից շատերը սպասում էին բացահայտել հերոսների հետագա ճակատագրերը, սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Գրիգոր Դանիելյանը հայտնեց, որ «Սյուրպրիզ»-ն ավարտված է, ինչը տխրեցրեց հումորային սերիալի երկրպաագուներից շատերին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գրիգոր Դանիելյանը նշեց, որ նման արձագանքի սպասում էր, եւ անդրադառնալով սիթքոմն ավարտելու որոշմանը՝ հավելեց.

«Մենք շատ ծրագրեր ունենք, այդ պատճառով որոշել ենք դադար վերցնել: Համենայն դեպս, «Սյուրպրիզ»-ը որոշեցինք ավարտել այնպես, որ այն պահպանի իր «համը»»:

Ավելի վաղ, ինստագրամյան իր էջում, պրոդյուսերը նշել էլ, որ իրենք հենց այդպիսի ավարտ էին նախատեսել սիթքոմի համար, «որովհետեւ յուրաքանչյուր սուտ մի օր բացահայտվում է, եւ պետք էր այս պատմությունն ավարտել արդարցի»:

Դանիելյանը շնորհակալություն է հայտնել սիթքոմի անձնկազմին ու հավատարիմ հեռուստադիտողներին՝ խոստանալով, որ առաջիկայում էլ կստեղծեն հետաքրքիր նախագծեր, որոնք եւս կսիրվեն:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել