Հայտնի մարդիկ միշտ գիտեն, թե ինչպես աչքի ընկնել կարմիր գորգի վրա, հատկապես, երբ կրում են աշխարհի ամենաթանկ ադամանդներն ու հանդերձանքները:
Տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են հայտնիները ուշադրություն գրավում դիզայներական տարբեր կոստյումներով, շքեղ զարդերով եւ աքսեսուարներով: Որոշ դեպքերում նրանց հանդերձանքն արժենում է միլիոնավոր դոլարներ։ Ահա, աստղային ամենաթանկ զգեստները, որոնցով նրանք հայտնվել են կարմիր գորգին.
Նիկոլ Քիդման, Օսկարի 1997. տեսքի մոտավոր արժեքը՝ 2,65 մլն դոլար
Նիկոլ Քիդմանը կրում է 2 միլիոն դոլար արժողությամբ Chartreuse Dior զգեստ եւ 650,000 դոլար արժողությամբ զարդեր:
Ռիհաննա, Met Gala 2015 թ. տեսքի մոտավոր արժեքը՝ 3,97 մլն դոլար
Guo Pei-ի այս զգեստը, որը Ռիհաննան կրել էր 2015 թվականի Met Gala-ին, արժեցել է մոտ 4 միլիոն դոլար:
Շարլիզ Թերոն, Օսկար 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 4,5 մլն դոլար
Շարլիզ Թերոնը՝ 100.000 դոլար արժողությամբ Christian Dior-ի սպիտակ զգեստով եւ ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ Հարի Ուինսթոնի զարդերով։
Սոֆյա Վերգարա, Էմմի 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 7 մլն դոլար
Սոֆյա Վերգարան կրում է Vera Wang զգեստ, շափյուղաներով, սուտակներով եւ զմրուխտներով սթեյթմենթ ականջօղեր եւ Lorraine Schwartz-ից երկու ադամանդե մատանի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ:
Սանդրա Բուլոք, Օսկար 2014. տեսքի մոտավոր արժեքը՝ 8,2 մլն դոլար
Սանդրա Բուլոքի կապույտ զգեստը՝ Alexander McQueen-ից, զարդարված էր 1,8 միլիոն դոլար արժողությամբ Lorraine Schwartz ականջօղերով եւ 6,4 միլիոն դոլար արժողությամբ թեւնոցով:
Բեյոնսե, Grammy 2017. տեսքի մոտավոր արժեքը՝ 12 մլն դոլար
Բեյոնսեն Grammy-ին կրել է 12 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ՝ ընտրելով Lorraine Schwartz-ի վզնոցը՝ պատրաստված ավելի քան 400 կարատ ադամանդից:
Շարլիզ Թերոն, Օսկար 2014. տեսքի մոտավոր արժեքը՝ 15,89 մլն դոլար
Շարլիզ Թերոնը հագել է Dior-ի սեւ զգեստ՝ թափանցիկ ժապավեններով, եւ Harry Winston զարդեր։ Նրա «Harry Winston Cluster» ադամանդե կախազարդն ունի ամբողջովին անթերի՝ 31 կարատանոց ադամանդ:
Մադոննա, 1991թ. տեսքի մոտավոր արժեքը՝ 20 մլն դոլար
Մադոննան ընտրել է Մերիլին Մոնրոյի կերպարը՝ ադամանդե վզնոցով եւ 20 միլիոն դոլար արժողությամբ Harry Winston ականջօղերով։
Քերի Անդերվուդ, Grammy 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 31 մլն դոլար
Քերի Անդերվուդը՝ Roberto Cavalli-ի զգեստով եւ 30 միլիոն դոլար արժողությամբ Jonathon Arndt ադամանդներով։ Նրա վզնոցը բաղկացած էր թանկարժեք քարերից՝ ընդհանուր 381 կարատ քաշով։
Լեդի Գագա, Օսկար 2019. տեսքի մոտավոր արժեքը՝ 32 մլն դոլար
Լեդի Գագան կրում է Alexander McQueen-ի սեւ զգեստ՝ Tiffany & Co դեղին ադամանդե վզնոցով, որն արժե ավելի քան 30 միլիոն դոլար։ 128 կարատանոց դեղին ադամանդը վերջին անգամ Օդրի Հեփբերնը կրել էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիմի շրջագայության ժամանակ՝ 1961 թվականին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր