Ֆլորիդացի ռեփեր Խուլիո Ֆուլիոն (Julio Foolio) սպանվել է Թամպայում, 26-ամյակը նշելուց ընդամենը երկու օր հետո։
Ֆուլիոն, որի իսկական անունը Չառլս Ջոնս է, համար էր վարձել Թամպայի Holiday Inn հյուրանոցում այն բանից հետո, երբ նրան «քշել» էին Airbnb վարձակալված բնակարանից, որտեղ նա երեկույթներ էր կազմակերպում եւ, ինչպես տեղեկացվել է, հայտնվել էր «պաշարման» մեջ, տեղեկացրել է նրա փաստաբան Լյուիս Ֆուսոն։
Թամպայի ոստիկանությունը հաստատել է մի տղամարդու մահը փոխհրաձգության հետեւանքով, եւս երեք հոգի վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։
Մահվանից առաջ Ջոնսը ինսթագրամում պատմություն է տեղադրել, որում ցույց է տրված, թե ինչպես է նա տոնում իր 26-ամյակը՝ լողավազանի մոտ երեկույթ կազմակերպելով ընկերների եւ երկրպագուների հետ Airbnb-ում։
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ջոնսը եւ երեք մյուս զոհերը իրենց մեքենաներում էին կայանատեղիում, երբ անհայտ անձինք կրակել են նրանց վրա։
Ջոնսը KTA Ջեքսոնվիլյան հանցախմբի հայտնի անդամն էր, այն վաղեմի թշնամություն ունի մրցակցող հանցախմբերի հետ, տեղեկացրել է First Coast News-ը։
Իշխանությունների տվյալներով՝ Ջոնսի զարմիկը եւ երեք դեռահասներ 2018թ. Ջոնսի եղբոր տարեդարձի երեկույթի օրը սպանվել են փոխհրաձգության հետեւանքով՝ կապված հանցախմբի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել