Ալսուն հրաժարվել է հաշտության գնալ ամուսնու՝ Յան Աբրամովի հետ։ Երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել մայիսի վերջին։
Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնիների շրջապատում խոսում էին գործարարի դավաճանությունների մասին, և որպես նրա սիրուհիներից մեկը հիշատակվում է Անաստասիա Ռեշետովան: Այժմ Ալսուն և Աբրամովը շփվում են փաստաբանների միջոցով։
Յանի փաստաբանները հաշտության համար երկու ամիս ժամանակ են խնդրել։ Համացանցում այս հանգամանքը կապել են գործարարի՝ ընտանիքը փրկելու ցանկության հետ։ Հանդիպումից հետո Ալսուն հասկացրել է, որ հաշտության մասին խոսք լինել չի կարող։
«Միակ մեկնաբանությունը, որ կարող եմ հիմա տալ, այն է, որ ամուսնալուծությունը, ամեն դեպքում, տեղի կունենա։ Դատավարությունը երկու ամսով հետաձգվեց ոչ թե ընտանիքի պահպանման ու հաշտության, այլ ունեցվածքի բաժանման պայմանների խաղաղ կարգավորման համար։ Իմ կողմից որոշումը միանշանակ է ընդունվել, հետ ճանապարհ չկա»,- ասել է Ալսուն StarHit-ին։
Ընտանիքն ամուսնալուծության բարդ գործընթացում չներքաշելու համար Աբրամովն Ալսուին և երեխաներին առաջարկել է ավելի քան 2,5 միլիարդ ռուբլի արժողությամբ ակտիվներ և ունեցվածք։ Ըստ Քսենյա Սոբչակի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ նա պատրաստ է երգչուհուն նվիրել Կիպրոսում 450 մլն արժողությամբ վիլլա, 500 մլն արժողությամբ զարդերի ընտանեկան հավաքածու (դրանք արդեն փոխանցվել են Ալսուին), ինչպես նաև վճարել նրան 250 մլն՝ վճարումների համաձայնեցված ժամանակացույցով։
Բացի այդ, նա պատրաստ է շարունակել հարմարավետ կյանք ապահովել երգչուհու ու իր ժառանգների համար՝ ֆինանսապես մասնակցելով նրանց դաստիարակությանը։ Անգամ վճարել անձնակազմի ծառայությունների համար՝ 10 անձ, ովքեր աշխատում են աստղերի առանձնատանը։ Յանն առաջարկում է երեխաների անվամբ վերստորագրել 771 միլիոն արժողությամբ շքեղ պենտհաուս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:11, 2 հուլիսի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին անձամբ է հյուրերին հանձնում իր հարսանիքի հրավիրատոմսերը15:25, 2 հուլիսի
Քրիստինա Ագիլերան կրկին ուշադրություն է գրավել իր սլացիկ կազմվածքով14:31, 2 հուլիսի
14:17, 2 հուլիսի
Ռիչարդ Գիրը սերիալում կմարմնավորի գլխավոր հերոսի13:58, 2 հուլիսի
Ռիհաննան սեքսուալ կերպարներով հայտնել է Savage X Fenty-ի հետ իր օրիգինալ համագործակցություններից մեկի վերադարձի մասին13:09, 2 հուլիսի
Սերենա Ուիլյամսը կրկին փորձել է տեղավորվել Valentino-ից ջինսե կիսաշրջազգեստի մեջ12:18, 2 հուլիսի
Նաոմի Քեմփբելը պատմել է դպրոցում ծաղրանքի ենթարկվելու մասին, ինչի պատճառով անինքնավստահ էր դարձել11:24, 2 հուլիսի
Բյանկա Սենսորին մեղադրանքներն իր հասցեին անվանել է «վիրավորական եւ զզվելի»10:55, 2 հուլիսի
Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգով հանդես կգա Մոսկվայում10:18, 2 հուլիսի
Երկրպագուհիները հիացած են Միխայիլ Գալուստյանի գեղեցիկ կազմվածքով. իրենց թմբլիկը վերածվել է մաչոյի09:00, 2 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:34, 1 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդու բուռն անձնական կյանքը. Իլոն Մասկի 12 երեխաները, բազմաթիվ կանայք ու ընկերուհիները