Արնատենչությամբ եւ դաժանությամբ հայտնի Հենրիխ ութերորդը դարձել է տասնյակ կինոժապավենների, պիեսների եւ օպերետների հերոս։ Սա այն դեպքն է, երբ մարդու ահարկու բնավորության մասին պակաս լեգենդներ չեն հյուսում, քան քաջարի հերոսների։
Այս ամառվա պրեմիերան «Թագուհու խաղը» կինոնկարն է, որը ներկայացվել է Կաննի փառատոնի Ոսկե արմավ մրցանակի։
Թյուդորների դարաշրջանի Անգլիայի գլխավոր անտագոնիստը կինոժապավենում ներկայացված է բավական պերճախոս եւ թագավորի պատմական կերպարին համապատասխան։
Գեդոնիստ, ճարպակալումից տառապող եւ 5 կին փոխած թագավորը, մեծամտության մոլուցքից զատ, ուներ նաեւ դավաճանների կողմից հետապնդվելու պարանոիդալ մոլուցք, որոնք իբր ձգտում են նրան գահընկեց անել։ Ջուդ Լոուն, որը կատարել է թագավորի դերը, հայտնի է կինոժապավենների հավակնոտ անձնավորությունների եւ հակասական հերոսների կերտելու տաղանդով, նա վարպետորեն տիրապետել է մարմնեղ, դաժան եւ ծալապակաս պատմական թագավորի դերին։
Եկատերինա Արագոնցին, Աննա Բոլեյնը, Ջեյն Սեյմուրը, Քլեւի Աննան, Եկատերինա Հովարդը եւ Եկատերինա Փարը թագավորի վեց սիրելի կանայք են։ Անգլիացի դպրոցականները պատմության դասերին օգտագործում են մնեմոնիկ արտահայտությունը՝ հիշելու համար Հենրիխ ութերորդի կանանց ճակատագրերը՝ «divorced — beheaded — died — divorced — beheaded — survived», որը թարգմանվում է այսպես. «բաժանվեց-մահապատժի ենթարկեց-մահացավ-բաժանվեց-մահապատժի ենթարկեց-ողջ մնաց»։ Արտահայտությունը ցայտուն ցուցադրում է թագավորի բնավորությունը։
«Թագուհու խաղը» ժապավենը նվիրված է Հենրիխ ութերորդի վեցերորդ կնոջը, այն նույնին, որը թագավորից երկար ապրեց։ Սրբակյաց եւ հնազանդ Եկատերինա Փարին դժվար է անվանել. մինչ թագավորի հետ ամուսնությունը նա երկու անգամ արդեն այրիացել էր, իսկ թագավորի մահվանից հետո ամուսնանում է չորրորդ անգամ, ուստի Եկատերինան հիանալի հասկանում էր տղամարդկանց էությունը։ Եվ ժապավենում նրա այս գիծը եւ արիստոկրատուհու սուր միտքը լավ են ցուցադրված։ Ի դեպ, հենց դրանք են նրան թույլ տալիս թագավորից երկար ապրել՝ ճարպկորեն ցրելով նրա բոլոր կասկածներն իր վերաբերյալ։ Եվ այստեղ Ալիսիա Վիկանդերը մի փոքր ավելի վատ է հաղթահարել դերը Ջուդ Լոուից, բայց այն անհուսալի չես անվանի։
Իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական կողմին, ապա 15-16-րդ դարերի Անգլիայի ոգին պահպանվել է բավական լավ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն գեղեցկությանն ու նրբագեղությանը, այլեւ տհաճ ֆիզիոլոգիական մանրամասներին։ Ամեն բան հանդիսատեսին ընկղմում է դարաշրջանի ոգու մեջ՝ կոստյումներից, բնանկարներից եւ երկխոսություններից մինչեւ այն, թե որքան անպաշտպան են թագավորներն այն կանանց առջեւ, որոնց սիրում են։
Սակայն արժե, որ զզվողները հեռու մնան էկրաններից, քանի որ բացի հերոսների հագուստների եւ զարդերի շքեղությունից՝ հանդիսատեսը նաեւ տեսնում է թագավորի ճարպակալման, նրա ոսկրախտի եւ հիգիենայի վատ հմտությունների հետեւանքները։ Ինչպես Ֆրանսիայում պարֆյումերիայի զարգացմանը նախորդել է երկիրը պարուրած գարշահոտությունը, այդպես էլ անգլիական գահի շքեղության հետեւում գրեթե չեն թաքցվում սրտխառնոց առաջացնող ֆիզիոլոգիական մանրամասները։
Փոփ-ժապավենների համաշխարհային գանձանակում՝ նվիրված պատմական անձանց, «Թագուհու խաղը» հպարտորեն զբաղեցնում է իր տեղը եւ կարող է դուր գալ անգամ նրանց, ովքեր բնավ բան չեն հասկանում պատմությունից, բայց հիացած են կանացի նենգությամբ եւ խորամանկությամբ, ինչի մասին նույնպես լեգենդներ են հյուսվում։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:36, 4 հուլիսի
Տիցիանի գլուխգործոցը, որը գտել են Լոնդոնի ավտոբուսի կանգառում, վաճառվել է ավելի քան 22 մլն դոլարով16:13, 4 հուլիսի
«Խաբկանքի պատրանք 3»-ը մեծ էկրան կբարձրանա 2025թ. նոյեմբերի 14-ին15:58, 4 հուլիսի
54-ամյա Ջերարդ Բաթլերը նոր սեր է գտել իրենից 25 տարով երիտասարդ մոդելի հետ15:10, 4 հուլիսի
Տերմինատորը վերադառնում է էկրան «Terminator Zero» անվանմամբ նոր սերիալով14:16, 4 հուլիսի
Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները հագել են իրենց արդեն կուլտային դարձած մանուշակագույն հարսանեկան հագուստները 25-ամյակի առիթով13:20, 4 հուլիսի
Մարիա Շարապովան տոնել է Ուիմբլդոնում տարած առաջին հաղթանակի 20-ամյակը աստղերի շրջապատում12:21, 4 հուլիսի
Քրիս Ջեններն ասել է, որ պետք է երկու ձվարաններն էլ հեռացնեն դրանցից մեկի ուռուցքի պատճառով11:55, 4 հուլիսի
Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը սիրահարված տեսք են ունեցել Globo d'Oro մրցանակաբաշխության ժամանակ11:19, 4 հուլիսի
Նաոմի Քեմփբելը Dolce & Gabbana Alta Moda շոուին ներկայացել է հարսանեկան սեքսուալ զգեստով10:45, 4 հուլիսի
Ալսուի նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհին ցանկանում է դատի տալ նրան զրպարտության համար10:11, 4 հուլիսի
Մեկնարկում է «Ոսկե ծիրանը». Կարեն Ավետիսյանը՝ անսովոր «կարմիր» գորգի եւ աստղային հյուրերի՝ Քեւին Սփեյսիի, Ատոմ Էգոյանի ու Թարսեմ Սինգհի մասին09:00, 4 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ