Հայազգի արտիստ Ռոզա Լիննը, ով առավել հայտնի է իր «Snap» հիթով, պատրաստվում է գրավել նոր հանդիսատեսի՝ թողարկելով իր «Universe» սինգլի հնդկերեն տարբերակը, գրում է radioandmusic.com-ը։
Օրերս երգչուհին ներկայացրել է Universe-ը հնդկերենով՝ հնդիկ երաժիշտ Denny-ի հետ համագործակցությամբ։
Անդրադառնալով երգին՝ Ռոզան նշել է․ «Universe-ն իմ օրհներգն է՝ երազկոտների համար։ Այն փնտրտուքի մասին է՝ մի բանի փնտրտուքի, որը երբեք չես կարող ունենալ այս իրականության մեջ․ այն պատկերում է այլ կյանք, այլ հանգամանքներ՝ ստեղծելով մի ուրիշ աշխարհ, որտեղ բոլոր ատղերը պարզ շողում են քեզ համար, որպեսզի տան քեզ այն, ինչը լիարժեք կդարձնի քո կյանքը»։
Կայքը նաեւ գրում է, որ հայ երգչուհին երգի հնդկական հատվածը գերազանց արտասանությամբ է կատարում։ Ռոզան իր հերթին նշել է, որ հնդկերեն երգելն ավելի հեշտ է տրվել իրեն, քան պատկերացնում էր։
«Կարծում եմ՝ հայերենում մենք ունենք նման հնչյուններ, ինչն ինձ շատ օգնեց։ Ես ձայնագրվել եմ Իտալիայում, որտեղ շրջագայության մեջ էի ընկերներիցս մեկի հետ։ Չունեի ուսուցիչ, բայց Denny-ին, պարբերաբար, ձայնագրություններս էի ուղարկում, եւ մենք ամեն բան գլուխ բերեցինք մեկ ժամում»,-շարունակել է Լինը։
Հնդիկ երգիչը եւս տպավորված է Ռոզայի հետ համագործակցությամբ։ «Նախ եւ առաջ, Ռոզան հիասքանչ երգչուհի է, նա հրաշալի երգեր ունի, եւ երբ ես լսեցի Universe-ը, ես սիրեցի այն։ Այն հանճարեղ է»,-նշել է Denny-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:15, 5 հուլիսի
Zivert-ը հայտնել է հիվանդությունից հետո բեմ վերադառնալու մասին20:25, 5 հուլիսի
Զաք Էֆրոնն արձագանքել է իր նախկին սիրելիի՝ Վանեսա Հաջենսի հղիությանը19:00, 5 հուլիսի
Լիանա Վանոյանի հերթական էքստրավագանտ կերպարը՝ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ում17:54, 5 հուլիսի
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը` «Կարաս Գինիների» կողմից կազմակերպված հատուկ հյուրասիրություններով16:15, 5 հուլիսի
Միհրանն ու Արփին նշել են որդու տարեդարձը (ֆոտո)15:36, 5 հուլիսի
Dolce&Gabbana Alta Moda. Իտալական հարստությունը Սարդինիա կղզում14:17, 5 հուլիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը ցանկանում են «փախչել» «հեռավոր կղզի»13:20, 5 հուլիսի
Քեթի Փերին Քեթի Փերին հայրենասիրական ձեւով ցուցադրել է իր կազմվածքը12:15, 5 հուլիսի
Փարիզի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրված Բեյոնսեի նոր մոմե արձանը «չափազանց սպիտակ» են համարել11:36, 5 հուլիսի
Նախկին պոռնոդերասանուհին դատի է տվել Շոն «Դիդի» Կոմբսին՝ մեղադրելով նրան սեքսուալ թրաֆիքինգի մեջ10:55, 5 հուլիսի
Անջելինա Ջոլիի նիհարությունը անհանգստացնում է նրա երեխաներին10:16, 5 հուլիսի
Քորթնի Քարդաշյանին խայթել է կարիճը, որը հայտնվել էր նրա լողազգեստի վրա